ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ
2019թ-ի դեկտեմբերի
13-ին Վանաձորի Ա․Ս․ Պուշկինի անվան N 4 հիմնական դպրոցի 9ա դասարանում անցկացվեց դաս-հետազոտություն՝ նվիրված Ս․ Կապուտիկյւանի ծննդյան 100-ամյակին։
Դասը կազմակերպել էր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Նարինե Վարդանյանը։
Դաս –հետազոտությունը կրում էր «Կապուտիկյանի
մոտ» խորագիրը։
Դասին աշակերտները ներկայացրին
Սիլվա Կապուտիկյւանի կենսագրությունը, ասմունքեցին քնարերգության մոտիվներով ( սերը, հավատարմությունը, հայրենիքի ու հայոց լեզվի
կարևորությունն և այլն)։
Դասի ընթաղցքում աշակերտները
ներկայացրին 2 պար՝ «Մախմուր աղջիկ» և « Թե աչքերս քեզ որոնեն» բանաստեղծությունները
երաժշտությունների նվագակցությամբ։
Դասը կազմակերպվել էր Սիլվա Կապուտիկյւանի տան, հյուրասենյակի ու աշխատասենյակի
արտաքին տեսքին համապատասխան։ Դասն անցկացվեց սահիկահանդեսի աջակցությամբ, ուր ներկայացվեցին Կրուպսկայայի անվան դպրոցը, ԵՊՀ-ն, Գորկու անվան գրականության ինստիտուտը և այլն։ Դասի ընթացքում ՎՊՀ-ի ուսանողուհին ածուխով նկարեց Սիլվա Կապուտիկյանի դիմանկարը և դասի վերջում ներկայացրեց հանդիսատեսին։ Դասի ընթացքում ուսուցիչը և աշակերտները կարողացան ստեղծել Կապուտիկյանի ջերմ ու տաք ընդունելության պատկերը։ Դասի նպատակն էր աշակերտներին ավելի մոտիկից ծանոթացնել հայ մեծ գրողի խոսքին, գործին, գաղափարներին։ Դասը հետաքրքիր էր և բովանդակալից։
Подписаться на:
Сообщения (Atom)