Շնորհավոր անկախության օր





ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ      ՀԱՅԱՍՏԱՆ   
Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության տոնի կապակցությամբ։
Սեպտեմբերի 21-ը պատմական ու հիշարժան օր է համայն հայության կյանքում. 1991թ.  այս օրը Խորհրդային Հայաստանի քաղաքացիները պատմական որոշում կայացրեցին` անկախությունն ընտրելով որպես միակ հնարավոր կարգավիճակ և երկրի հետագա զարգացման անշեղ ուղի:
Արդեն 27 տարի հայ ժողովուրդն առաջ է ընթանում` հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ և կերտելով հաղթանակներ:
Մեր երկրի ապագան ու անվտանգությունը, ապահովությունն ու բարեկեցությունը պայմանավորված է յուրաքանչյուրիս ներդրած ջանքերով, ուստի մաղթում եմ, որ համախմբված միասնակամությամբ կարողանանք կերտել մեր երազների երկիրը:
Մեզ անհրաժեշտ է հուսալի պաշտպանությունխաղաղ աշխատանք և   կայուն զարգացում:
Ես վստահ եմ, որ մենք ազգովի հասնելու ենք այդ վսեմ նպատակներին
Կրկին ջերմորեն շնորհավորում եմ ՀՀ անկախության 27-ամյակի կապակցությամբ և մաղթում խաղաղություն ու բարօրություն։
 Վանաձորի  հիմնական դպրոցի
տնօրեն՝ Համլետ Խումարյան


ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԸ ՎԱՆԱՁՈՐԻ N4 ԴՊՐՈՑՈՒՄ



ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ
2018 Թ.


Աշակերտների մեջ շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար և բարեխիղճ վերաբերմունքի սերմանման շարունակական գործի լավագույն դրսևորումներից էր 08.09.2018թ. կազմակերպված համապետական շաբաթօրյակը, որին ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին 7-9-րդ դասարանի աշակերտները՝ դասղեկների հետ միասին՝ ապահովելով դպրոցի բակի և շրջակայքի մաքրությունը:                   
Այն ևս մեկ քայլ էր՝ ուղղված երեխաների էկոլոգիական և գեղագիտական դաստիարակության մակարդակի բարձրացման, ինչպես նաև նրանց անձի համակողմանի և ներդաշնակ զարգացման գործին:


                         
   


                                 
  

                                            
                               

    

                               
                            


      




                           








      


                












ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1

                 ՇՆՈՐՀԱՎՈՐ  ԳԻՏԵԼԻՔԻ
Картинки по запросу շնորհավոր գիտելիքի օր
ԵՎ  ԴՊՐՈՒԹՅԱՆ 
ՕՐ

2018 թ-ի սեպտեմբերի 1-ին կրկին մարդաշատ էր ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ա. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցի բակը: Ահա և մեկնարկեց 2018-2019 ուսումնական տարին, որին սրտի տրոփյունով էին սպասել թե´ կրթօջախ առաջին անգամ ոտք դնող 122 աշակերտները, թե´ նրանց ծնողները
«Հարգելի´ հյուրեր, գործընկերներ, ծնողներ, սիրելի աշակերտներ,
Վանաձորի Պուշկինի անվան N4 հիմնական դպրոցը կրկին իր գիրկն է հրավիրում սիրելի սաներին: Հուսով եմ, ամառային արձակուրդը ծառայեցրել եք բովանդակալից ու լիարժեք հանգստին և հարազատ կրթօջախ եք վերադարձել ուժ ու կորով ամբարած, կենսական ավյուն կուտակած և պատրաստ եք հաստատուն քայլերով շարունակել գիտության քառուղիներով ու ոլորաններով ընթացող հետաքրքիր վերելքը:
Իմ և մեր մանկավարժների անունից վստահեցնում եմ, որ մենք ամեն հնարավորն արել ենք մեր աշակերտների կրթադաստիարակչական գործընթացը անհրաժեշտ մակարդակով, բարձր որակով և ժամանակի ոգուն համապատասխան կազմակերպելու: Այսօր խոսքս ընդհանուր հանդիսատեսին դիմելով չեմ կարող սահմանափակել, քանի որ օրվա գլխավոր հերոսները, կարծում եմ բոլորդ էլ համամիտ կլինեք, մեր փոքրիկներն են, մեր նորելուկ առաջին դասարանցիները
        Սիրելի´ փոքրիկներ, սիրով ենք ընդունում ձեզ մեր կրթօջախ: Այս նշանավոր ուղի անցած կրթօջախը ձեզ համար ևս կդառնա ջերմ ու հարազատ հարկ, ուր պատրաստ են և´ կրթել ձեզ, և´ բազմակողմանի զարգացնել, և´ ինչու չէ սովորեցնել մարդագիտության ոչ պակաս կարևոր այբուբենը
Դուք նվիրյալ ընկերներ կգտնեք և´ մանկավարժների, և´ դասընկերների, և´ ընդհանրապես դպրոցի ողջ աշխատակազմի մեջ: Շրջապատված կլինեք հոգատարությամբ, կդառնաք խոհեմ ու լրջամիտ, բարեկիրթ ու պատվախնդիր հայ պատանիներ` ազատ, առողջ, ինքնուրույն մտածելակերպով:
Բարի գալուստ, սիրելի´ փոքրիկներ:
Սիրելի´ հանդիսատես, ևս մեկ անգամ սրտանց շնորհավորում եմ բոլորիս` գիտելիքի և դպրության օրվա` 2018-2019 ուսումնական տարվա մեկնարկի առթիվ: Մաղթում եմ հետաքրքիր, բովանդակալից, բազմաբնույթ առօրյայով հագեցած աշխատանքային տարի, լի նոր նվաճումներով, նոր հաղթանակներով, ի փառս մեր դպրոցի, մեր քաղաքի և Հայաստանի Հանրապետության»:

Image may contain: 8 people, including ÕŽÕ¡Õ¶Õ¡Õ±Õ¸Ö€Õ« Õ°Õ¡Õ´Õ¡Ö€ Õ¹Õ¸Ö€Õ½ դպրոց, people standing, crowd and outdoorՎանաձորի № 4 հիմնական դպրոցի տնօրեն՝
Համլետ Խումարյան


На данном изображении может находиться: 11 человек, в том числе Anahit Kocharyan, Сильва Манукян, Վանաձորի համար չորս դպրոց и Garnik Saghatelyan, люди улыбаются, люди стоят и на улице


На данном изображении может находиться: 13 человек, в том числе Anahit Kocharyan, ÕŽÕ¡Õ¶Õ¡Õ±Õ¸Ö€Õ« Õ°Õ¡Õ´Õ¡Ö€ Õ¹Õ¸Ö€Õ½ դպրոց и Татьяна Озерова, люди стоят и на улице                      ÐÐ° данном изображении может находиться: небо, облако, дерево, на улице и природаНа данном изображении может находиться: 6 человек, люди стоят, толпа, дерево и на улице 


Image may contain: 1 person, crowd and outdoor                               Image may contain: 3 people, crowd and outdoor                
   
Image may contain: 7 people, people standing, crowd and outdoor      Image may contain: 3 people, crowd and outdoor 


Image may contain: 11 people, people smiling, crowd and outdoor


Image may contain: 8 people, people standing, shoes, crowd and outdoor 

Image may contain: 10 people, people standing, crowd and outdoor                 Image may contain: 6 people, people standing and outdoor