Think Green

Սեպտեմբերի 12-ին Վանաձորի Հր. Մաթևոսյանի անվան զբոսայգում Ջինիշյան հիշատակի հիմնադրամի և Նորվեգիայի դեսպանատան ֆինանսավորմամբ կայացավ ցուցահանդես-փառատոն <<ThinkGreen>> ծրագրի շրջանակներում: Սա ծրագրի վերջին փուլն էր. առաջին փուլում կազմակերպվել էր վրանային ճամբար, մասնակիցները Լոռու մարզի 4 համայնքների երիտասարդներն էին: Ծրագրի նպատակն էր զարգացնել երիտասարդների մոտ բնապահպանական կրթության մակարդակը, աղբի երկրորդային օգտագործման մշակույթը: Ցուցահանդեսի վերջում դպրոցների միջև կազմակերպված մրցույթի համար կատարվեց քվեարկություն: Վանաձորի Ա. Պուշկինի անվան N 4 հիմնական դպրոցն արժանացավ պատվոգրի՝ ծրագրին լավագույն մասնակցության համար: