<< «ՏԵԽՆՈԼՈԳԻԱ» ԿՐԹԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ >>ԹԵՄԱՅՈՎ ԳԻՏԱԺՈՂՈՎ

2014 թնոյեմբերի 25-ից 26-ը Երևանի ԽԱբովյանի անվան ՀՊՄՀ-ում տեղի ունեցավ գիտաժողով` <<«Տեխնոլոգիա» կրթական ոլորտի հիմնախնդիրները>> թեմայովորը կազմակերպել էր ՀՊՄՀ Մեքենագիտության, ընդհանուր տեխնիկական առարկաների և դրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնը` ՀՀ Կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի ֆինանսական աջակցությամբ:
Գիտաժողովին ներկա էին ՀՀ պետական գերատեսչությունների,գիտակրթական հաստատություններիքաղաքացիական և հասարակականկառույցներիգիտաժողովի թեմային առնչվող գործունեությամբ զբաղվողմասնագետներ: Գիտաժողովի նպատակն էր քննարկել, վերլուծել և գնահատել «Տեխնոլոգիա» կրթական ոլորտի արդի վիճակը և զարգացման հեռանկարները` վեր հանելով ձեռքբերումներն ու խնդիրները:
 Գիտաժողովի աշխատանքներն ընթացան թեժ քննարկումներով ևզեկույցներովանդրադարձ եղավ կադրերի պատրաստման գործումժամանակակից տեխնոլոգիաների դերին և կարևորությանըբնագավառի հիմնախնդիրներինտարրականդպրոցում առարկայի դասավանդման առանձնահատկություններինուսուցման ձևերինկարևորվեցտեխնոլոգիայի դասաժամերին ազգային լավագույն ավանդույթների պահպանումը:
Գիտաժողովին մասնակցում էր նաև Վանաձորի ԱՊուշկինի անվան N 4 հիմնական դպրոցիտեխնոլոգիայի ուսուցչուհի Սյուզաննա ՄաքթաղյանըՆա հանդես եկավ «Դիզայներական կրթության ուղիներիորոնումը Տեխնոլոգիայի դասերին»  զեկույցով:




Նյութը՝ http://www.aspu.am կայքից:
ՍՊՈՐՏԼԱՆԴԻԱ

2014 թհոկտեմբերի 3-ին Վանաձորի ԱՊուշկինի անվան N 4 հիմնական դպրոցում տեղիունեցավ ավանդական դարձած «Սպորտլանդիան»: Բազմամարդ էր դպրոցի բակըոգևորվածէին ոչ միայն աշակերտներըայլ նաև նրանց երկրպագող ուսուցիչներն ու ծնողները:
մարզաձևերում իրենց ուժերը չափեցին «ԿԱՅԾԱԿ» /3 Բ դաս./, «ԲԱԶԵ» /3 Դ դաս. / և «ՔԱՄԻ» /3 Ե  դաս./ թիմերը:
Ժյուրիի կազմում էին ժյուրիի նախագահ՝ դպրոցի տնօրեն ՀԽումարյանըանդամներ՝ զինղեկ ՎՄարդանյանը և ֆիզկուլտուրայի ուսուցիչ ՍՎեքիլյանըՍպորտլանդիայի մրցավարն էրֆիզկուլտուրայի ուսուցիչ ԱԳուլյանցը:
Բոլոր մարզաձևերին երեխաները մասնակցում էին մեծ խանդավառությամբ և ոգևորությամբ:Թեժ պայքարի արդյունքում հաղթանակը կիսեցին «ԿԱՅԾԱԿ» և «ՔԱՄԻ» թիմերը:

Տեսանյութն այստեղ https://www.youtube.com/watch?v=lPCI2oX0lUM
















ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2014 թ. սեպտեմբերի 26-ին Վանաձորի Ա. Ս. Պուշկինի անվան N 4 հիմնական դպրոցում տեղի ունեցան աշակերտական խորհրդի նախագահի ընտրություններ: 


                                                  Մանրամասները` տեսանյութում:













ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴՀԱՅԱՍՏԱՆ


Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է Անկախության օրը։
1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի ժողովուրդըձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմիցդուրս գալու եւ անկախ պետություն ստեղծելու օգտին:
Այսօր նաև Խաղաղության միջազգային օրն է:ՄԱԿ-ի Գլխավորասամբլեան 1981թընդունած իր բանաձևում սեպտեմբերի 21-ըճանաչել է Խաղաղության միջազգային օր:




Խաղաղություն ամենքի՛ն և ամենո՜ւր,-
Այդ ենք միայն մենք աշխարհին կամենում:


Խաղաղությո՜ւնոր խաղողը քաղցրանա,
Որ նորատունկ այգին տա բերք ու բարիք:
Խաղաղությո՜ւնոր աչիկներն իր բանա
Դաշտում մի տուղտօրորոցում՝ մի բալիկ... 
Պ. Սևակ
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻ

2014 թվականի սեպտեմբերի 1-ին Վանաձորի Ա. Պուշկինի անվան N 4 հիմնական դպրոցի բակը կրկին մարդաշատ էր:
Մեկնարկեց 2014-2015 ուսումնական տարին, և դպրոցն իր համերաշխ և ուսումնատենչ գիրկն ընդունեց ևս 120 նորելուկների: <<Առաջին զանգ>> խորհրդանշական ցերեկույթին մասնակցում էին մանկավարժական կոլեկտիվը, հյուրեր, ծնողներ: Հնչեցին ողջույնի և բարեմաղթանքի ջերմ խոսքեր: Փոքրիկներն էլ իրենց կողմից խոստացան դառնալ բարեկիրթ, բարեխիղճ ու կարգապահ աշակերտներ՝ առաջնորդվելով համամարդկային արժեքներով, չմոռանալով ավանդականը, խոստացան նոր էջ ավելացնել դպրոցի փառահեղ պատմությանը:
Շնորհավոր նոր ուսումնական տարի: Թող այն լինի նվաճումների, հաջողությունների, խաղաղ, ստեղծագործ աշխատանքի տարի: