ԻԹՎԻՆԻՆԳ ԾՐԱԳՐԻ ԱՄՓՈՓԻՉ ՀԱՄԱԺՈՂՈՎ

2017 թ. դեկտեմբերի 26-ին «Էլիտ Պլազա» բիզնեսհամալիրում տեղի ունեցավ Եվրոպական դպրոցների Իթվինինգ և«Դպրոցների համագործակցության վիրտուալ համայնք» ազգայինծրագրերի ամփոփիչ համաժողովը, որին ներկա էին ՀՀ ԿԳնախարարի տեղակալ Մանուկ ՄկրտչյանըՀՀ ԱԺ պատգամավոր,գիտությանկրթությաներիտասարդության և սպորտի հարցերիմշտական հանձնաժողովի անդամ Ռուզաննա Մուրադյանը, ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը, ծրագրին մասնակիցդպրոցների տնօրեններ, ուսուցիչներ և աշակերտներ:
Համաժողովի ընթացքում ներկայացվեցին 2017 թ-ինիրականացված ծրագրերը, ինչպես նաև տեղի ունեցավ Որակի ազգային մրցանակաբաշխությունըորի ժամանակհավաստագրեր և մրցանակներ հանձնվեցին 2017 թ-ի ընթացքում լավագույն մասնակցություն ունեցած ուսուցիչներին ևդպրոցներին:
ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ա. Պուշկինի անվան  4 հիմնական դպրոցի տնօրեն Համլետ Խումարյանի թիմը, ներկայացնելով «Սովորեցրու կիսվել գիտելիքով՝ ավելի պայծառ ապագայի բանալին» նախագիծը, հաղթող է ճանաչվել 11-15 տարիքային խմբում:
Սիրով շնորհավորում ենք մեր տնօրենին և իր թիմին հաղթանակի առթիվ և մաղթում նաև Եվրոպական մրցանակ:










Դիտեք այստեղ՝



ԲԱՐԻՆ ԱՐԱ 10

           2017թ. դեկտեմբերի 8-ին կայացավ «Բարին արա» համաքաղաքային բարեգործական ակցիայի ամփոփիչ միջոցառումը: Ակցիան այս տարի տոնում է իր հիմնադրման 10-ամյակը: Այն իրականացվում է «Հայկական Կարիտաս» ԲՀԿ և «Խաչվող ուղիներ» ՍՀԿ նախաձեռնությամբ և ամեն տարի իր գաղափարի շուրջն է համախմբում հազարավոր մարդկանց, կրթական կառույցների, անհատ ձեռներեցների:
Արդեն 10-րդ տարին է, ինչ ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ա. Պուշկինի անվան  4 հիմնական դպրոցը սիրով և ոգևորությամբ մասնակցում է բարեգործական ակցիային: Ակցիայի շրջանակներում այս տարի ծանրոցներ են ուղարկվել ՀՀ և ԼՂՀ տարբեր զորամասեր, դրամական աջակցություն է ցուցաբերվել առողջական խնդիր ունեցող ծնողին, սննդամթերք, հագուստ և ամանորյա միջոցառման տոմսեր են գնվել և տրամադրվել սոցիալապես անապահով աշակերտներին: Այցելել են դպրոցի սան, Ապրիլյան քառօրա պատերազմի հերոսի ընտանիքին: Աշակերտների կողմից վերանորոգվել են գրադարանի մաշված գրքերը: Դպրոցի աշակերտական խորհուրդը մի քանի օր օգնել է բուֆետապաններին իրենց աշխատանքում:
Շնորհակալություն ենք հայտնում «Բարին արա» ակցիայի կազմակերպիչներին մարդասիրական այս նախաձեռնության համար, մաղթում երկար տարիների գործունեություն՝ իր շուրջն ամեն տարի համախմբելու բարությամբ կիսվելու պատրաստակամ էլ ավելի շատ մարդկանց: 




















































Դիտեք այստեղ՝