Մրցույթ՝ ՀՀ Լոռու մարզի «ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ա․Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի
ռուսերենով ուսուցմամբ դասարանի «Հանրահաշիվ» առարկայի (6 դասաժամ) ուսուցչի թափուր տեղի համար
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ
ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր
մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել`
- դիմում (ձև 1),
- 1 լուսանկար 3x4 չափի,
- բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
- անձը հաստատող փաստաթուղթ,
- «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի
վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
- ինքնակենսագրություն (ձև 5),
- այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
- ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
- հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
- որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ,
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի №596-Ն որոշմամբ սահմանված
կարգին համապատասխան՝ հաստատությունից դուրս մնացած լինելու դեպքում՝ կամավոր ատեստավորումից 60 և
ավելի տոկոս արդյունք ցուցաբերած լինելու մասին տեղեկություն (մասնակցած լինելու դեպքում):
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների
հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են
թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել
դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են 2025թ-ի սեպտեմբերի 17-ից մինչև 2025թ-ի սեպտեմբերի 30-ը ներառյալ, ամեն
օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2025թ. հոկտեմբերի 6-ին` ժամը 13:00-ին, Վանաձորի Ա․Պուշկինի անվան № 4
հիմնական դպրոցում, հասցե՝ ք․ Վանաձոր, Տիգրան մեծի 23: Տեղեկությունների համար զանգահարել
(0322) 2-54-60 հեռախոսահամարով:
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ

Моя любимая школа! Я уже 11 лет как окончила школу но не на 1 день не забывала про тебя. Жаль что многих нету уже в списке работников. Моя любимая Ирина Гарниковна (по математике),Зоя Ашотовна (по русскому) товарищ Папикян (по биологии)... Я Вас всех очень люблю и хочу, уже как колега, сказать спасибо за вашу работу.
ОтветитьУдалитьТоварищ Карян Вам тоже большое спасибо. Вы всего лишь 1 год были у нас классным руководителем, но очень приятно было с вами учится. Может быть вспомните меня я Кочарян Мане
ОтветитьУдалить