ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ
 
ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

2015 թ. հունիսի 24-ին Վանաձորի Ա. Պուշկինի անվան N 4 հիմնական դպրոցում տեղի ունեցավ հիմնական կրթության վկայականների հանձնման արարողություն: Հիմնական կրթության վկայական ստացավ 14 աշակերտ:
            Դպրոցի տնօրեն Հ. Խումարյանը շնորհավորեց շրջանավարտներին հիմնական դպրոցն ավարտելու կապակցությամբ և մաղթեց հաջողություններ հետագա ուսման մեջ՝ նշելով, որ հարազատ կրթօջախը պատրաստ է սատար կանգնելու իրենց ցանկացած հարցում: