ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏՈՆԴ, ՍԻՐԵԼԻ՛ ՈՒՍՈՒՑԻՉ

Յուրաքանչյուր գրագետ մարդ պարտական է ուսուցչին։ Հզոր է այն ազգը, որ ունի լավագույն ուսուցչություն։ Ծնողները երեխային տալիս են մարմին, իսկ ուսուցիչը՝ հոգի, բարի կամք և բարձրագույն իդեալներ:


Մանկավարժի մասնագիտությունն անհամեմատելի էաշխարհի որևէ այլ մասնագիտության հետ, քանզիմասնագիտական գիտելիքներից և հմտություններից բացիայն պահանջում է հոգևոր և բարոյական առանձնահատուկհատկանիշներՍեր աշխատանքի և երեխաների հանդեպ.սա է այս չափազանց բարդբայց վեհ մասնագիտությանհիմքը:

Սիրելի՛ ուսուցիչներ, կրթական ոլորտի աշխատակիցներ, ընդունեք իմ ամենաջերմ շնորհավորանքները Ձեր մասնագիտական տոնի առթիվ: Գիտակցում և գնահատում եմ այն մեծ գործըորը Դուքտարիներ շարունակ կատարում եք անուրանալի նվիրումով և խորին պատասխանատվությամբԴուք միաժամանակ կարողանում եք և´ պահպանել մեր ազգային կրթության ավանդույթներըև´ քայլել ժամանակիհետ համընթաց՝ Ձեր աշխատանքի մեջ ներառելով նորարարական տարրեր:  
Հենց Դուք եք սովորեցնում մեր ապագա սերունդներին տարբերել բարին ու չարըլինել ազնիվ ևպատասխանատուհարգել մեծերին և սիրել հայրենիքըՀենց Ձեր աշխատանքի շնորհիվ էոր մենք վաղնունենալու ենք հոգեպես հարուստ և բարոյական բարձր հատկանիշներով օժտված սերունդ:
Մաղթում եմ Ձեզ առողջությունանսպառ եռանդ և սեր՝ Ձեր աշխատանքն այսուհետ ևս նույն նվիրումով ևպատասխանատվությամբ կատարելու համար:

Վանաձորի Ա. Պուշկինի անվան  4 հիմնական դպրոցի տնօրեն`

 Համլետ Խումարյան
ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐ
 ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Ուսուցչի օրվա առթիվ և կրթության և դաստիարակության գործում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ա. Պուշկինի անվան  4 հիմնական դպրոցի դասվար Վալյա Վազգենի Մանուկյանն արժանացել է ՀՀ վարչապետի շնորհակալագրի և Լոռու մարզպետի շնորհավորագրի, իսկ կենսաբանության ուսուցչուհի Արմինե Վոլոդյայի Մելիքյանը՝ Վանաձորի քաղաքապետի շնորհավորագրի:
Սիրով շնորհավորում ենք մեր սիրելի ուսուցիչներին և մաղթում նորանոր ձեռքբերումներ: Թող Ձեր անձնվեր աշխատանքն ու նվիրումը մշտապես լինեն գնահատված:

Վալյա Մանուկյան



Արմինե Մելիքյան