ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ
<<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակում ևս մեկ անգամ հայտարարված համապետական շաբաթօրյակին Վանաձորի Ա.Ս․ Պուշկինի անվան №4 հիմնական դպրոցը, ինչպես միշտ, հանդես եկավ մեծ ակտիվությամբ։
Աշխատակազմը և աշակերտները մեծ պատասխանատվությամբ ու պատրաստակամությամբ հանձն առան դպրոցի տարածքի, նրան հարակից Լազյան և Տիգրան Մեծ փողոցների մաքրության գործը։
Յուրաքանչյուր հաջորդ շաբաթօրյակին աշակերտների մոտ նկատվում է ավելի մեծ ոգևորվածություն և պատրաստակամություն շրջակա միջավայրի մաքրման գործում, ինչը վկայում է նրանց մեջ աշխատանքային դաստիարակության ամրապնդման և զարգացման, ինչպես նաև միջավայրը չաղտոտելու հոգեբանության ձևավորման մասին։














Գարնանային այս հրաշալի, հմայիչ, կանացի, անսահման գեղեցիկ տոնը ևս մեկ առիթ է ջերմ խոսքեր ու բարեմաղթանքներ հղելու բոլոր կանանց: Միշտ զգում և բարձր ենք գնահատում ձեր` հոգատար մոր, նվիրված քրոջ, սիրող կնոջ, հայրենի օջախի անձնուրաց պահապանի տքնաջան աշխատանքը:
Հայ կինն իր անձնվիրության, սիրո, իմաստնության ու տոկունության շնորհիվ միշտ վառ է պահել ընտանեկան օջախի կրակը, պահպանել ու զարգացրել ազգային արժեքներն ու ավանդույթները:

Սիրելի՜ կանայք և աղջիկներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա առթիվ, մաղթում առողջություն, անսահման սեր, երջանկություն և բարձր տրամադրություն։

Վանաձորի Ա.Ս.Պուշկինի անվան
№4 հիմնական դպրոցի տնօրեն` 
Հ. Խումարյան