ԽԱՂԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ KODU ՎԻԶՈՒԱԼ ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ
2016 թ. հոկտեմբերի 29-ին կայացավ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի (ՎՏԿ) պաշտոնական բացմանարարողությունը, որին ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյա նը, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդ յանը, Վանաձորի նորընտիր քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, ՏՏ ոլորտի այլ ներկայացուցիչներ ու հյուրեր:
Մրցույթին մասնակցում էին 50-ից ավելի աշակերտներ Լոռու մարզից, որոնց մեջ էին նաև Վանաձորի Ա. Ս. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցի 8-րդ և 9-րդ դասարանի աշակերտները՝ Էլեն Հարությունյանը, Արեն Սարգսյանը, Լուսինե Սանթոյանը և Մարինե Եղշատյանը, ուսուցչուհի ՎեհանուշՄարտիրոսյանի ղեկավարությամբ:
Աշակերտները ներկայացրեցին Կոդու միջավայրում իրենց ստեղծած խաղերը 3D ձևաչափով:
Մրցույթի արդյունքները պարզ կլինեն 15-20 օր հետո: