ՇՆՈՐՀԱՎՈՐ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ
ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ա. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցի տնօրեն Համլետ Խումարյանի շնորհավորական ուղերձը «Վերջին զանգ»-ի կապակցությամբ.
«Հարգարժան հյուրեր, հարգելի գործընկերներ, սիրելի աշակերտներ, ծնողներ…
Հերթական անգամ, հավատարիմ մեր դպրոցի տոնական ավանդույթին, հանդիսավոր «Բարի երթ» ենք մաղթում մերսաներին: Ինքս ամեն անգամ սիրով ու ջերմությամբ եմ ասում բարեմաղթանքի ավանդական խոսքերը՝ ամեն անգամհամոզվելով, որ դեպի կյանքի նոր փուլ ենք ճանապարհում բարեկիրթ, խոհեմ և ուշիմ պատանիների ու աղջիկների, որոնքամենուր, իրենց կյանքի բոլոր փուլերում բարձր են պահելու հարազատ կրթօջախի պատիվը, արդարացնելու են թե՛մանկավարժների, թե՛ ծնողների սպասումները, փայլելու են եթե ոչ գիտելիքների արտակարգ մակարդակով, ապամարդկային վսեմ արժանիքներով: Այս առումով ես ոչ մի տարակույս չունեմ: Այո՛, դպրոցի մանկավարժական կոլեկտիվիանշահախնդիր, լիարժեք նվիրումի, կրթադաստիարակչական ոլորտի պատշաճ և համակցված աշխատանքի շնորհիվայսօր դեպի կյանք ենք ճանապարհում վաղվա իսկական հայրենասեր քաղաքացուն, հպարտ զինվորին, ստեղծագործարարման ջատագովին:
Ինչպես ամեն տարի, այս ուսումնական տարում ևս դպրոցը լիարժեք կատարել է իր առջև դրած,ուսումնադաստիարակչական աշխատանքների ժամանակացույցով նախատեսած բոլոր միջոցառումները, որոնց ակտիվմասնակիցն են եղել նաև այսօրվա մեր շրջանավարտները: Դպրոցը քայլում է ժամանակին համընթաց՝խանդավառությամբ ներգրավվելով բոլոր նորարարական նախաձեռնություններում: Ավելին, վերջերս մենք ունեցանքեզակի հաջողություն: «eTwinnig» համաեվրոպական ծրագրի շրջանակում մեր դպրոցը ճանաչվել է «eTwinnig դպրոց» ևմեր հանրապետությունից ընդգրկված երեք ներկայացուցիչներից մեկը ես էի (մեկ ավագ դպրոց, մեկ հիմնական դպրոց ևմեկ կազմակերպություն), որ 30 այլ երկրների հետ հրավիրված էր Հռոմ` «Առաջնորդել, սովորել, կիսվել» թեմայովհանրակրթական դպրոցների տնօրենների աշխատանքային կոնֆերանսի: Գործուղման մի քանի օրերի ընթացքում եսհամոզվեցի, որ մեր դպրոցի այս ստվարաթիվ և համերաշխ կոլեկտիվին հաջողվել է պատշաճ մակարդակ ապահովելմիջազգային ծրագրերում ևս:

Սիրելի՛ շրջանավարտներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիդ այս գեղեցիկ տոնի առիթով: Եղե՛ք առողջ, եղե՛քխոհեմ, մի՛ երկնչեք դժվարություններից, քանզի, գիտեմ, դուք ուժեղ եք, տոկուն և աննկուն: Վստահեցնում եմ, որ ունեքամուր թիկունք՝ հանձինս ձեր մանկավարժների ու ծնողների: Մաղթում եմ հաջողությամբ հանձնել ավարտականքննությունները, հոգեպես բավարարված՝ թերթել ձեր կյանքի այս էջը՝ անցնելով հաջորդ, գուցե ավելի վառ փուլին»:
Վանաձորի Ա. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցի տնօրեն՝
Համլետ Խումարյան
Комментариев нет:
Отправить комментарий