ԱՅՑ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ
2017 թ-ի փետրվարի 27-ին Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը հյուրընկալեց ՀՀ Լոռու մարզի Վանաձորի ԱՍՊուշկինի անվան  4 հիմնական դպրոցի 9-րդ դասարանների «Նախագծային ուսուցում» ծրագրիներկայացուցչական խմբին՝ պատմության և հասարակագիտության ուսուցչուհի Էմմա Անտոնյանի գլխավորությամբ:
9-րդ դասարանների հավաքական խմբի կողմից մշակված «Իմ երազանքների պուրակը» նախագծի հիման վրա աշակերտները համայնքի ղեկավարին ներկայացրեցին իրենց կողմից ուսումնասիրված դպրոցի դիմացի պուրակի բարեկարգման հիմնախնդիրները և հանդես եկան առաջարկ-նախագծով:
Հանդիպման ավարտին համայնքի ղեկավարը պատասխանեց դպրոցականների բազմաբնույթ հարցերինորոնքառնչվում էին քաղաքի բարեկարգման խնդիրներինղեկավարի ներկա անելիքներին և դրանց լուծման հարցումաշակերտների ունեցած հնարավոր մասնակցությանը:
Համայնքի ղեկավարը կարևորեց աշակերտների դերը համայնքային կյանքի աշխուժացման ու զարգացման գործումև խոստացավոր նմանատիպ հանդիպումները շարունակական բնույթ կկրեն:          










 Նյութը և նկարները՝ Վանաձորի համայնքապետարանի էջից
ԱՍՄՈՒՆՔԻ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ
2017 թ. նոյեմբեր ամսից մեկնարկեց ասմունքի մանկապատանեկան 25-ամյա փառատոնը: Ամեն տարի փառատոնին իր ակտիվ մասնակցությունն է ունենում ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ա. Պուշկինի անվան  4 հիմնական դպրոցը: Փառատոնի 3 փուլերում փայլուն մասնակցություն ունեցան դպրոցի 16 շնորհալի աշակերտներ, որոնցից 4-ն արժանացան գերազանց մասնակցության համար պատվոգրերի, իսկ 12-ը՝ լավագույն մասնակցության համար: Ամփոփիչ միջոցառման ժամանակ Վանաձորի  4 հիմնական դպրոցն արժանացավ շնորհակալագրի հայ պոեզիայի և ասմունքի համաքաղաքային մանկապատանեկան 25-րդ փառատոնին ակտիվ մասնակցելու համար, իսկ դպրոցի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ Մարինե Մնացականյանը՝ մասնակից երեխաների գեղագիտական, հոգևոր, հայրենասիրական դաստիարակության գործում ունեցած մեծ ավանդի համար:
Փառատոնի 25-ամյա տարեդարձի առթիվ շնորհավորում ենք բոլոր կազմակերպիչներին և մասնակիցներին՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ: