IV ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ

IV ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ
2018 թ. ապրիլի 14-ին տեղի ունեցավ IV համապետական շաբաթօրյակը, որին ակտիվ մասնակցություն ունեցավ նաև ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ա. Պուշկինի անվան  4 հիմնական դպրոցը: 7-9-րդ դասարանի աշակերտներն իրենց դասղեկների հետ մաքրեցին դասասենյակները, դպրոցի բակը և հարակից տարածքը:  
Երեխաները մեծ պատասխանատվությամբ և խանդավառությամբ մասնակցեցին շաբաթօրյակին՝ գիտակցելով, որ մաքուր երկիրը սկսվում է հենց իրենցից:












ՄԵՐ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ա. Պուշկինի անվան  4 հիմնական դպրոցի աշակերտները մշտապես ակտիվմասնակցություն են ունենում առարկայական օլիմպիադաներին ևտարաբնույթ փառատոններին:
2018 թ-ի ապրիլի 13-ին դպրոցի տնօրեն Համլետ Խումարյանըշնորհակալագրերով և փոքրիկ նվերներով պարգևատրեց դպրոցի պատիվն այս անգամ էլ բարձր պահած ներքոհիշյալ աշակերտներին.


Բ դասարանի աշակերտուհի Գայանե Անդրանիկի Նիկոլյանին՝ 2017-2018 ուսումնական տարվադպրոցականների առարկայական օլիմպիադային «Մաթեմատիկա» առարկայից հանրապետական փուլում III տեղզբաղեցնելու համար
VIII Գ դասարանի աշակերտուհի Վիկտորիա Արմենի Խաչատրյանին՝ 2017-2018 ուսումնական տարվադպրոցականների առարկայական օլիմպիադային «Ռուսաց լեզու» առարկայից հանրապետական փուլում III տեղզբաղեցնելու համար
VIII Գ դասարանի աշակերտուհի Դիանա Սերգեյի Տումասյանին՝ 2017-2018 ուսումնական տարվադպրոցականների առարկայական օլիմպիադային «Ռուսաց լեզու» առարկայից հանրապետական փուլում III տեղզբաղեցնելու համար
VIII Ա դասարանի աշակերտուհի Անահիտ Կարենի Գրիգորյանին՝ Մեծարգո Հովիկ Աբրահամյանի հովանուներքո անցկացվող «Ասմունքի հանրապետական մանկապատանեկան 11-րդ հոբելյանական մրցույթ-փառատոն»-իհանրապետական փուլում դափնեկիր ճանաչվելու համար:

Սիրով շնորհավորում ենք մեր աշակերտներին և մաղթում նորանոր ձեռքբերումներ:



















ԱՅՑ ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆ

ԱՅՑ ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆ
Օրերս dasaran.am-ի և թանգարանների միջև համագործակցության շրջանակում dasaran-ի միջնորդությամբ Վանաձորի Կ. Աբովյանի անվան կերպարվեստի թանգարան այցելեցին Վանաձորի Ա. Պուշկինի անվան  4 հիմնական դպրոցի IV Ա դասարանի՝ թվով 32 աշակերտ /դասվար՝ Ա. Ղումաշյան/:
Շրջայց կատարելով թանգարանի երեք հարկերի սրահներով՝ երեխաները ծանոթացան ոչ միայն մեր քաղաքի արվեստագետների քանդակներին և նկարներին: Մեծ հետաքրքրությամբ դիտեցին նաև այլ ճանաչված նկարիչների գործերը: Թանգարանի աշխատակիցները բավականաչափ մանրամասն և մատչելի ներկայացրին ցուցադրված նմուշները, դրանց ստեղծման պատմությունը, նկարչի ասելիքն ու ժանրերը:
Աշակերտներն իրենց հերթին մեկնաբանում էին նկարները կամ քանդակները իրենց պատկերացմամբ և երևակայությամբ: Երեխաներին առանձնապես գրավեց «Գարուն» եռանկարը, «Մանկական վիշտը» քանդակը, Խ. Ղարաբեկյանի «Կարմիր խնձորենին» նկարը, Բ. Հովհաննիսյանի «Խաչքարերը» և շատ ուրիշ գործեր: Երեխաներն առանց միմյանց հերթ տալու բազմապիսի հարցեր էին ուղղում աշխատակցուհիներին և միաժամանակ պատասխանում առաջադրված հարցերին:
Երջանիկ պատահականությամբ սրահներից մեկում հանդիպեցին մեր համաքաղաքացի նկարիչ Փափագ Ալոյանին և նրա դիմանկարը պատկերած երգիծաբան Սամվել Խալաթյանին: Այն հարցին, թե ինչ տպավորություն ստացան դիտումներից, Անին պատասխանեց, որ իրենք, կարծես, գույների անսովոր մի աշխարհ են ընկել: Մյուս աղջնակը՝ Հեղինեն, կիսվեց իր տպավորությամբ. «Ոչ մի անգամ այսքան գեղեցկություն մի տեղում չեմ տեսել»:
Աշակերտները խոստացան այսուհետ ավելի հաճախ այցելել մշակութային վայրեր, նմանատիպ թանգարաններ և շրջայցի ավարտին իրենց տպավորությունների և տրամադրության մասին խնդրեցին գրառում կատարել թանգարանի «Առաջարկությունների և տպավորությունների» գրքում:










ԹԵՆԻՍԻ ՆԵՐԴՊՐՈՑԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ
2018 թվականի ապրիլի 3-ից 5-ը ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ա. Պուշկինի անվան  4 հիմնական դպրոցում անցկացվեց թենիսի ներդպրոցական առաջնություն, որը կազմակերպել էին դպրոցի աշակերտական խորհրդի մարզական ենթախմբի անդամները: Առաջնության մրցավարն էր IX Ա դասարանի աշակերտ Նարեկ Մինասյանը: Մրցաշարին մեծ ոգևորությամբ մասնակցում էինVII-IX դասարանների աշակերտներ և ուսուցիչներ: Մրցախաղն անցավ թեժ ու լարված պայքարում, մրցանակային տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ.
I տեղ- Բարսեղյան Անի (VIII Գ դասարան)
II տեղ- Մարդանյան Արթուր (դպրոցի զինղեկ)
III տեղ- Մկրտչյան Ադրինե (դպրոցի հոգեբան)
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին և մաղթում ենք հաջողություններ և նորանոր հաղթանակներ:








ՀՀ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՇԱԽՄԱՏԻ 12-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԴԱ

2018 թ-ի ապրիլի 10-ին տեղի ունեցավ ՀՀ դպրոցականների շախմատի12-րդ օլիմպիադայի մարզային փուլըՄարզային փուլին մասնակցում էինտարածաշրջանային փուլի հաղթողներըՄարզային փուլի հաղթող դարձավՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ա. Պուշկինի անվան  4 հիմնական դպրոցիթիմը:
Սիրով շնորհավորում ենք մեր դպրոցի թիմին և մաղթում հաջողությունհաջորդ փուլում: