ՏԵՂԵԿԱՑՎԱԾ ԵՍ` ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՍ  

2014 թ. նոյեմբերի 27-ին Վանաձորի Ա. Պուշկինի անվան N 4 հիմնական դպրոցում տեղի ունեցավ <<Տեղեկացված ես`պաշտպանված ես>> խորագրով միջոցառում-վիկտորինա, որը նվիրված էր աղետների ռիսկերի նվազեցման կրթությանը:
Դպրոցի 7 և 8-րդ դասարանների աշակերտներից ձևավորվել էր 5 խումբ, որոնք անդրադարձան "երկրաշարժ", "սողանք", "հրդեհ", "կայծակ" և "ճանապարհատրանսպորտային աղետ" թեմաներին: Աշակերտները փորձեցին հնարավորինս տալ պատկերացում այդ աղետների մասին և ցույց տվեցին, թե ինչպես դիմակայել այդ աղետներին:
Վիկտորինայի ընթացքում թիմերը պատասխանեցինաղետներին և առաջին օգնությանը վերաբերող հարցերին:  Վիկտորինայի հաղթող ճանաչվեց <<Կայծակ>> թիմը:Ամփոփվեցին նաև <<Լավագույն ընտանեկան պլան>> և <<Լավագույն նկար>> մրցույթների արդյունքները:

Միջոցառման ավարտին կազմակերպիչներն իրենց խորին շնորհակալությունը հայտնեցին Հայկական Կարմիր խաչի ընկերությանը, որը լինելով Կարմիր խաչի միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում է Կարմիր խաչի հիմնարար սկզբունքներով և հանդիսանում է պետական իշխանություններին օժանդակող կազմակերպություն:


































ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՕՐ
ՎԱՆԱՁՈՐԻ ԱՊՈՒՇԿԻՆԻ ԱՆՎԱՆ
N 4 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ
16.11.2015թ.
































Տեսանյութը կարող եք դիտել այստեղ՝    https://www.youtube.com/watch?v=xqymhBHxuBA