ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2014 թ. սեպտեմբերի 26-ին Վանաձորի Ա. Ս. Պուշկինի անվան N 4 հիմնական դպրոցում տեղի ունեցան աշակերտական խորհրդի նախագահի ընտրություններ: 


                                                  Մանրամասները` տեսանյութում:













ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴՀԱՅԱՍՏԱՆ


Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է Անկախության օրը։
1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի ժողովուրդըձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմիցդուրս գալու եւ անկախ պետություն ստեղծելու օգտին:
Այսօր նաև Խաղաղության միջազգային օրն է:ՄԱԿ-ի Գլխավորասամբլեան 1981թընդունած իր բանաձևում սեպտեմբերի 21-ըճանաչել է Խաղաղության միջազգային օր:




Խաղաղություն ամենքի՛ն և ամենո՜ւր,-
Այդ ենք միայն մենք աշխարհին կամենում:


Խաղաղությո՜ւնոր խաղողը քաղցրանա,
Որ նորատունկ այգին տա բերք ու բարիք:
Խաղաղությո՜ւնոր աչիկներն իր բանա
Դաշտում մի տուղտօրորոցում՝ մի բալիկ... 
Պ. Սևակ
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻ

2014 թվականի սեպտեմբերի 1-ին Վանաձորի Ա. Պուշկինի անվան N 4 հիմնական դպրոցի բակը կրկին մարդաշատ էր:
Մեկնարկեց 2014-2015 ուսումնական տարին, և դպրոցն իր համերաշխ և ուսումնատենչ գիրկն ընդունեց ևս 120 նորելուկների: <<Առաջին զանգ>> խորհրդանշական ցերեկույթին մասնակցում էին մանկավարժական կոլեկտիվը, հյուրեր, ծնողներ: Հնչեցին ողջույնի և բարեմաղթանքի ջերմ խոսքեր: Փոքրիկներն էլ իրենց կողմից խոստացան դառնալ բարեկիրթ, բարեխիղճ ու կարգապահ աշակերտներ՝ առաջնորդվելով համամարդկային արժեքներով, չմոռանալով ավանդականը, խոստացան նոր էջ ավելացնել դպրոցի փառահեղ պատմությանը:
Շնորհավոր նոր ուսումնական տարի: Թող այն լինի նվաճումների, հաջողությունների, խաղաղ, ստեղծագործ աշխատանքի տարի: