ՄԵՐ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ
2017 թ-ի մարտի 15-ին անցկացվեց ՀՀ անկախության 26-րդ տարեդարձին նվիրված դպրոցականներիհանրապետական 26-րդ մարզական խաղերի առաջնությունը՝ բասկետբոլ մարզաձևումԱռաջնությանը մասնակցումէր մարզի 10 թիմորոնց թվում էր նաև ՀՀ Լոռու մարզի Վանաձորի ԱՍՊուշկինի անվան № 4 հիմնական դպրոցիհավաքական թիմըԹեժ և լարված պայքարում մեր դպրոցի թիմը գրավեց տեղը՝ պարգևատրվելով կարգիպատվոգրով և գավաթով:
Շնորհավորում ենք մեր թիմին՝ մաղթելով նորանոր հաջողություններ և հաղթանակներ:


ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿ

Այսօր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնն է: 
Սուրբ Զատիկը ուրախության տոն է: Քրիստոսի հարությունն ապրում է յուրաքանչյուր հավատացյալի սրտում։ 
Թող որ Դուք գտնեք նորացման հույսի, առողջության, սիրո եւ Աստծո Հոգին:
Թող Աստծո պաշտպանությունը և օրհնությունը միշտ ձեզ վրա լինի:


ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԱՐՏԻ 8

  Գարնան գալուստն ավետում է ոչ միայն բնության զարթոնքը, այլև օրացույցի թերևս ամենագեղեցիկ և բովանդակալից տոներից մեկը` Մարտի 8-ը, և դրանով սկիզբ առնող կանանց միամսյակը: Կնոջհարստությունը նրա սիրտն ու հոգին էբարություննու ներողամտությունը և այն մեծ սերըորը նրանքանմնացորդ նվիրում են աշխարհին:
Սիրելի՛ կանայք և աղջիկներսրտանցշնորհավորում եմ բոլորիդ Ձեզ նման քնքուշ այստոնի առթիվՁեզնից յուրաքանչյուրն իր ուրույնդերն ունի մեր կյանքումԱմենադժվար ևբեկումնային պահերին Դուք եք մեզ ստիպում առաջշարժվելմեր հանդեպ ունեցած Ձեր հավատի ուվստահության շնորհիվ էոր մենք կարողանում ենքհաղթահարել մեր առջև ծառացած ամեն միխոչընդոտ: Իսկ հարկ եղած դեպքում Դուք ինքներդ եք կանգնում մեր կողքին՝ Ձեզ վրա վերցնելով մեր հոգսերի միմասը:
Ցանկանում եմ հատկապես շնորհավորել մեր սիրելի ուսուցչուհիներին և կրթական ոլորտի աշխատակցուհիներին: Խրթին այս ժամանակներում Ձեր խոհեմությամբ ու նվիրումով Դուք իմաստավորում եք մեր կյանքը` լույս սփռելով Ձեր շուրջն ու ապագայի հանդեպ հավատ ներշնչելով: Դուք Ձեզ վրա եք վերցրել սերունդներկրթելու և հասարակությանը պիտանի մարդ ձևավորելու հայրենանվեր և պատասխանատու գործըև հենց Ձերամենօրյա անտրտունջ աշխատանքի շնորհիվ է, որ մեր փոքրիկ երկիրը կարողանում է պատվով դիմակայել այսօրվա կրթական մարտահրավերներին:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարեկեցություն, ընտանեկան ջերմություն և անդորր: Միշտ լինեք շրջապատված Ձեր մտերիմների սիրով և հոգատարությամբ: Մենք հպարտանում ենք Ձեզնով և գնահատում Ձեր ներկայությունը մեր կողքին:

ՀՀ Լոռու մարզի Վանաձորի № 4 հիմնական դպրոցի տնօրեն՝
 Համլետ Խումարյան
ՈՂՋՈՒՅՆ, ԳԱՐՈՒՆ
2017 թ. մարտի 1-ին ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ա. Ս. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցում կազմակերպվել էր միջոցառում՝ նվիրված գարնանամուտին:
Աշակերտները ներկաներին ողջունեցին գարնան մասին բանաստեղծություններով, այնուհետև ուրախ երգերով գարնանային տրամադրություն հաղորդեցին նրանց:
Կերպարվեստի ուսուցչուհի Լ. Սարգսյանի ղեկավարությամբ աշակերտները նկարեցին գարուն: Երեխաներին միացան նաև ծնողներն ու անցորդները: