ԶԱՐՄԱՆԱՀՐԱՇ ՕՐԻԳԱՄԻ

Վանաձորի Ա. Պուշկինի անվան N 4 հիմնական դպրոցի տեխնոլոգիայի ուսուցիչներ Ս. Մաքթաղյանը և Ա. Ղալայանը կազմակերպել էին <<Հմուտ ձեռքեր>> ցուցահանդես, որին մասնակցում էին V-VII դասարանների աշակերտները: Ցուցահանդեսի թեման <<Զարմանահրաշ օրիգամին>> էր:
Աշակերտները նախօրոք ծանոթացել էին օրիգամիի արվեստին, այնուհետև պատրաստել տարբեր հետաքրքիր և գեղեցիկ առարկաներ, որոնք ներկայացվեցին ցուցահանդեսին:















ԿԵՆԳՈՒՐՈՒ 2015

2015թմայիսի 25-ին տեղի ունեցավ <<Կենգուրու 2015>>  մրցույթի                                                      մրցանակաբաշխությունը :
Վանաձորի ԱՊուշկինի անվան N 4 հիմնական դպրոցից մրցույթին մասնակցել     է 112 աշակերտ:                                         
Բ դասարանի աշակերտուհի Անուշ Սարգսյանը և 6Ա դասարանի աշակերտուհի Սոֆի Ավետիսյանն արժանացելեն պատվոգրի՝ լավագույն արդյունքի համար:
Շնորհավորում ենք հաղթողներին և մաղթում նորանոր ձեռքբերումներ:






ԵՐԵԽԱՅԻ ՀԻՄՆԱՐԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

2015 թ. մայիսի 25-ին Վանաձորի Ա. Պուշկինի անվան N 4 հիմնական դպրոցի սոցիալական մանկավարժ Ա. Խլղաթյանը դպրոցի 4 Ա դասարանի ծնողների հետ անցկացրեց սեմինար <<Երեխայի հիմնարար իրավունքները>> թեմայով:
Սեմինարին ներկա էին դպրոցի տնօրեն Հ. Խումարյանը, հոգեբան Ա. Մկրտչյանը, դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Գ. Վարդանյանը, 4 Ա դասարանի դասվար Հ. Մուրադյանը, <<Շող>> կենտրոնի սոցիալական աշխատողներ Է. Գևորգյանը և Թ. Ռաֆայելյանը:


Սեմինարի ընթացքում ցուցադրվեցին ֆիլմեր, ծնողներին բաժանվեցին թռուցիկներ, հարցաթերթեր և թեմայի վերաբերյալ բրոշյուրներ: Սեմինարի նպատակն էր երեխայի հիմնարար իրավունքների վերաբերյալ ծնողների իրազեկվածության մակարդակի բարձրացումը: Ներկայացվեցին ՄԱԿ-ի կոնվենցիայով ամրագրված երեխայի իրավունքները, ծնողների կողմից հնչեցին բազմաթիվ հարցեր, որոնց շուրջ ծավալվեց արդյունավետ քննարկում:  











ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ

2015 թ. մայիսի 22-ին Վանաձորի Ա. Պուշկինի անվան N 4 հիմնական դպրոցում անցկացվեց <<Վերջին զանգ>> ավանդական ցերեկույթը, որը կրում էր <<Մնա՛ս բարով, հարազա՛տ դպրոց>> խորագիրը /9 Ա դասարան, դասղեկ՝ Է. Անտոնյան/: Միջոցառմանը ներկա էին դպրոցի տնօրինությունը, փոխմարզպետ Տ. Բադոյանը, 3-րդ բանակային կորպուսի բարձրաստիճան սպաներ, ծնողներ, աշակերտներ:
Բացման խոսքով ելույթ ունեցավ դպրոցի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ Մ. Մնացականյանը: Այնուհետև բարեմաղթանքներով հանդես եկավ դպրոցի տնօրեն Հ. Խումարյանը, ով իր սաներին մաղթեց հաջողություններ նոր կյանքի երկար ու ոչ այնքան դյուրին ճանապարհին:
Փոխմարզպետ Տ. Բադոյանը, ով նույնպես այդ դպրոցի շրջանավարտ է, շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսքեր ուղղեց աշակերտներին:

Իններորդցիներն իրենց երախտիքի և շնորհակալական խոսքն ուղղեցին իրենց սիրելի ուսուցիչներին, հարազատ կրթօջախին: