ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏՈՆԴ, ՀԱՅՈ՛Ց ԲԱՆԱԿ



Հունվարի 28-ը    Հայաստանում նշվում էորպես Բանակի օրԱյս տարի տոնը հոբելյանական է. նշվում է Հայոց բանակիկազմավորման 25-ամյակը: Անկախ պետականության ստեղծումից հետո այս տոնը Հայաստանի Հանրապետության կարևորագույն տոներից է: 

ՀՀ զինված ուժերը կազմավորվել են մեր երկրի համար օրհասական պահի և մինչ այսօր հանդիսանում են մեր ազգային պետության անվտանգության և անկախության գլխավոր գրավականը:

Սրտանց շնորհավորում եմ բոլորին` երկրի սահմաններն անառիկ պահող մեր քաջարի զինվորներին, նրանց հրամանատարներին, անհամբերությամբ նրանց վերադարձին սպասող հայ մայրերին և քույրերին, ողջ հայ ժողովրդին: Տոնը հիրավի համազգային է, քանզի յուրաքանչյուր հայ գիտակցում է մարտունակ և ժամանակակից բանակ ունենալու անհրաժեշտությունը:

Թող խաղաղ լինի հայ զինվորի յուրաքանչյուր առավոտը, թող աննկուն լինի նրա կամքը, թող անսպառ լինի նրա խիզախությունն ու հայրենասիրությունը:

Փա՜ռք Հայոց բանակիննրա զինվորինզինվոր ծնած մայրերին ու հայ ժողովրդին:

         Շնորհավո՛ր տոնդ, հայո՛ց բանակ:

ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ա. Ս. Պուշկինի անվան
№ 4 հիմնական դպրոցի տնօրեն`
Համլետ Խումարյան


ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ

 

Այդ օրը երեկոյան մարդիկ եկեղեցում վառած ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույս, եկեղեցու օրհնություն: Ճրագալույցը խորհրդանշում է նաև բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկ:

ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ա. Ս. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցի ողջ կոլեկտիվը` հանձին տնօրեն Համլետ Խումարյանի, սրտանց շնորհավորում է բոլորին խորախորհուրդ այս տոնի առթիվ: Թող Աստվածային լույսը լցնի բոլորի սրտերը` իր հետ բերելով սեր, խինդ և խաղաղություն: Թող հրաշքներով լի այս օրը դառնա հույսի, հավատի, ներողամտության և եղբայրասիրության նոր սկիզբ:

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ: