Դպրոցի պատմությունը

Վանաձորի Ա. Ս. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցը հիմնադրվել է 1933թ.:
Դպրոցի հիմնադրումը կապված է Կիրովականի քիմգործարանի կառուցման հետ, քանի որ այդ ընթացքում քաղաք են եկել բազմաթիվ ռուս շինարարներ՝ ընտանիքներով: Բացի այդ, քաղաքում կար զորամաս, և զինծառայողների երեխաներն ունեին ռուսական կրթության կարիք:
Առաջին տնօրենն ուսուցիչների հետ
Այսպես, 1931թ. № 2 հայկական դպրոցում հավաքվեցին 15 երեխաներ, և նրանց համար բացվեց I ռուսական դասարանը: Առաջին ուսուցիչներից էր Լիդիա Ալեքսեևնա Զուբկովան: 1932-ին մեկ այլ դասարանի հետ սկսեց աշխատել Մարիա Պետրովնա Տաուկչին:
1933-ից դպրոցը դարձավ ինքնուրույն, և տնօրեն նշանակվեց քիմգործարանի աշխատակից Նիկոլայ Ֆյոդորովիչ Կոսոբրյուկովը:
Դպրոցը տեղակայվեց 5 սենյակից բաղկացած մի շինությունում: Փոքրիկ բարաքը հարմարեցրին և դարձրեցին դահլիճ: Ժամանակի ընթացքում ծագեց փոխտնօրեն ունենալու անհրաժեշտությունը: Առաջին փոխտնօրեն դարձավ Մ.Պ.Տաուկչին: Տարիների ընթացքում աշակերտների թիվն աճեց: Կազմավորվեցին զուգահեռ դասարաններ: Դպրոցին տրամադրվեց № 2  դպրոցի ազատված շենքը:
1937-ին, կապված Պուշկինի մահվան 100-ամյակի հետ, դպրոցին շնորհվեց Պուշկինի անունը: Այն հանրապետությունում առաջինն է որպես Պուշկինյան դպրոց:
Պատերազմից հետո առանձնացրեցին իգական և արական դպրոցները: Տղաներին փոխադրեցին № 7 դպրոց: 1948-ից դպրոցը նորից միասնական էր:
1956-ին կառուցվեց այս դպրոցի առաջին մասնաշենքը: Դասերն ընթանում էին երկհերթ: Ծագեց II մասնաշենքի շինարարության հարցը: 1954-ին ուսուցիչների և աշակերտների մի մասն առանձնացվեց որպես 8-ամյա դպրոց, որը 5 տարի անց հիմք դարձավ № 11 դպրոցի համար:
Դպրոցի մանկավարժներից 7-ը արժանացել են Վաստակավոր ուսուցչի կոչմանիսկ 12-ը պարգևատրվելեն Լուսավորության նախարարության «Ժողովրդական  կրթության  գերազանցիկ»  մեդալով:
70-ական թթդպրոցն ունեցել է անալիտիկ քիմիայիժամանակի պահանջներին համապատասխանողլաբորատորիաորի շնորհիվ դպրոցի սաները խորացված գիտելիքներ են ստացել քիմիա առարկայից:  70-80-ական թթշրջանավարտները ավարտական ատեստատին զուգահեռ ստանում էին նաև քիմիայի լաբորանտիվկայական:
80-ականների մանկավարժական կոլեկտիվը
1983-ին նշվել է դպրոցի 50-ամյակը:
1933-88թթ. դպրոցում աշխատում էին 550 հոգի, շրջանավարտների թիվը 1900 էր, առաջին դասարան է ընդունվել 6520 երեխա, ունեցել են 123 մեդալակիր:
1988-ի աղետալի երկրաշարժին դպրոցի երկու մասնաշենքերը դիմակայեցին այնքանով, որ զոհեր չեղան: Շենքերը դարձան վթարային: Երեխաների շրջանում եղան զոհեր, դրանք այն երեխաներն էին, ովքեր սովորում էին երկրորդ հերթում և դեռ տանն էին:
Շատ դպրոցների նման № 4 դպրոցն էլ էվակուացվեց ՌԴ Անապա քաղաք:
Կարճ ժամանակ անց դասերը վերսկսվեցին վրաններում, հետո՝ տնակներում (բարաքներում): Ուկրաինացի շինարարների ջանքերով վերականգնվեց և ամրացվեց երկրորդ մասնաշենքը: Դպրոցն սկսեց լիարժեք գործել երկու հերթով:
1993թ. նշվեց դպրոցի 60-ամյակը:
Առաջին շրջանավարտները
Ուսումնական գործընթացը տալիս էր իր բարձր արդյունքները տնօրինության, մանկավարժների հմուտ, հետևողական և խստապահանջ աշխատանքի շնորհիվ:
90-ականների դժվարին տարիներին դպրոցը շարունակում էր աշխատանքը նախկին եռանդով: 2000-ին Շվեյցարիայի "Կարիտաս" կազմակերպությունը սկսեց առաջին մասնաշենքի վերականգնման աշխատանքը: 2002-ի սեպտեմբերի մեկին այն շահագործման հանձնվեց մեծ հանդիսավորությամբ: Ներկա էին բազմաթիվ հյուրեր, պետական պաշտոնյաներ, նախկին շրջանավարտներ: Դպրոցն սկսեց գործել մեկ հերթով, որը մեծ հնարավորություն ստեղծեց արտադասարանային խմբակների, ցերեկույթների կազմակերպման համար: Դպրոցի սաները պարբերաբար ակտիվ մասնակցություն են ունենում ասմունքի, երգի, պարի համաքաղաքային փառատոնին, բարեգործական ակցիաներին, շաբաթօրյակներին, հոբելյանական տոնակատարություններին:
Ուշադրության կենտրոնում, սակայն, եղել և մնում է ուսումնական գործընթացը:
Բազմաթիվ են հաջողությունները առարկայական օլիմպիադաների բնագավառում, հատկապես փայլուն են արդյունքները ռուսաց լեզվից և անգլերենից:
Հաջողություններ են գրանցվել "Կենգուրու" մաթեմատիկական մրցաշարից, "Ռուսական արջուկ" մրցաշարից: Դպրոցում ակտիվորեն գործում են Աշակերտական խորհուրդը, Ծնողական խորհուրդը, որ մշտական համագործակցության մեջ են մանկավարժական խորհրդի հետ:
Այսօր դպրոցը համապատասխանում է ժամանակի բոլոր պահանջներին: Ունի լուսավոր դասասենյակներ, գրադարան, ԻՀԿ (ինտերնետ համակարգչային կենտրոն), տեխնիկական անհրաժեշտ հագեցվածություն, մարզասրահներ, լոկալ կաթսայատուն: Մի խոսքով, ամեն ինչ ժամանակի հետ համաքայլ ընթանալու համար:
Այսօրվա մանկավարժական անձնակազմի էական մասը կազմում են դպրոցի շրջանավարտները:
Դպրոցի մանկավարժներից շատերը պարգևատրվել են մարզպետի շնորհակալագրերով: “Տարվա լավագույն ուսուցիչ” կոչմանն արժանացել են Ա. Սուքիասյանը, Ն. Արաբաջյանը, Ա.  Խաչիկյանը, Է.  Անտոնյանը, Ա.  Գիգոյանը, Մ.  Միխայլովան, Ա.  Քոչարյանը:
Դպրոցի շրջանավարտների 72 % ընդունվել և շարունակում են ընդունվել ոչ միայն մեր հանրապետությանբուհերըայլ նաևնրա սահմաններից դուրս: Նրանցից 182-ը դպրոցն ավարտել են ոսկե և արծաթե մեդալներով:
Շատերն արդեն նշանավոր գործիչներ են դարձել գիտության և արվեստի տարբեր բնագավառներում (78-ըկրթության բնագավառում, 85-ը բնական գիտություններում, 23-ը գրականության մեջ և արվեստում, 34-ըռազմական արվեստում).

Գեորգի
Արեշյան
տեխնգիտդոկտորՀՀԳԱ իսկական անդամ
Կիմ
Ծատուրյան
տեխգիտ դոկտորՌԴ ԳԱ իսկական անդամ
Ստեփան
Զարգարյան
տեխգիտդոկտորպրոֆեսոր
Արամ
Առաքելյան
ֆիզմաթ գիտությունների դոկտորպրոֆեսոր
Իգոր
Ռեշետով
բժշկական գիտությունների դոկտորպրոֆեսոր
Ալեքսանդր
Վելումյան
կենսաբանական գիտությունների դոկտորպրոֆեսոր
Էդվարդ
Փաշինյան
Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսոր.
Գրիգոր
Հախինյան
կոմպոզիտոր
Վահան
Միրաքյան
օպերայի երգիչ
Վլադիմիր
Մսերյան
ՀՀ ժողովրդական արտիստ (դերասան)
Վիոլետա
Գեւորգյան
ՀՀ ժողովրդական արտիստ (դերասանուհի)
Բելլա
Դարբինյան
ՀՀ ժողովրդական արտիստ (երգչուհի)

2007-ին դպրոցը Լոռու մարզում ճանաչվել է տարվա լավագույն դպրոց:
Լոռու մարզում դպրոցը միակն էորն ընդգրկված է եղել ՅՈՒՆԵՍԿՈ-ի ASCP ծրագրում:
Աշակերտների կազմով բազմազգ էկողք կողքի ուսանում են ազգությամբ հայռուսվրացիուկրաինացի, ղազախ, հույն, թուրքմեն երեխաներ:
2013թ. դպրոցը նշեց իր 80-ամյա հոբելյանը:
Վաղ առավոտից դպրոցի բակը լի էր երգ ու երաժշտությամբ: Դպրոցի աշակերտներին հյուր էին եկել իրենց սիրելի հեքիաթի հերոսները:
Դպրոցի մանկական ուրախ տրամադրությանը հաջորդեց հյուրերի ընդունելությունը: Առաջին հյուրերից էր Գյումրիում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոս Եվգենի Կոնիշևը, ում աղ ու հացով դիմավորեցին դպրոցականները:
Հոբելյանի կապակցությամբ դպրոցի երկու մասնաշենքերի տարբեր անկյուններում բացվել էին ցուցահանդեսներ, որոնցում ներկայացված էին կրթօջախի պատմությունը, վաստակաշատ ուսուցիչները, գիտության և արվեստի բնագավառներում հայտնի շրջանավարտները, ինչպես նաև այն շրջանավարտները, ովքեր այսօր աշխատում են դպրոցում:
Դպրոցի հոբելյանական օրը շարունակվեց Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում: Մանկավարժական բեղմնավոր գործունեության համար, 80-ամյա հոբելյանի կապակցությամբ Լոռու մարզպետ Ա. Նալբանդյանը շնորհակալագրեր հանձնեց դպրոցի տնօրեն Համլետ Խումարյանին և մի շարք մանկավարժների: Շնորհավորական ուղերձով հանդես եկավ դպրոցի տնօրեն Հ. Խումարյանը, ով նույնպես շնորհակալագրեր հանձնեց մի շաք մանկավարժների:
     Միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը, վարչության մի շարք աշխատակիցներ, դպրոցի տնօրեններ, ծնողներ և բազմաթիվ շրջանավարտներ:
Հոբելյանական ցերեկույթին ներկայացվեցին ֆիլմեր դպրոցի պատմության և տնօրենի առօրյայի մասին, որոնց հաջորդեց գեղարվեստական մասը:
Դպրոցականները հանդես եկան դպրոցի օրհներգով, երգ ու պարով, ասմունքով: Միջոցառումը եզրափակվեց դպրոցի հոբելյանին նվիրված երգով:

Դպրոցի կայացմանը և մշտապես բարձր հեղինակություն ունենալուն իրենց արդյունավետ և հետևողական աշխատանքով նպաստել են տարբեր տարիներին դպրոցը ղեկավարած տնօրենները.

1.  Կոսոբրյուկով
Ֆ.
Ն.
1933-38 թթ.
2.  Վարդանյան
Օ.

1938-41 թթ.
3.  Օվոդենկո
Ռ.
Յա.
1941-42 թթ.
4.  Սուրգովիտո
Մ.
Ա.
1942-43 թթ.
5.  Տերշիվսկայա
Ա.

1943-44 թթ.
6.  Մորդուխովիչ
Մ.

1944-45 թթ.
7.  Կագրամանովա
Ա.
Խ.
1945-46 թթ.
8.  Պապիկյան
Գ.

1946-47 թթ.
9.  Առաքելյան
Մ.
Ա.
1947-53 թթ.
10.  Ամիրովա
Ն.
Մ.
1953-54 թթ.
11.  Արշակունի
Մ.
Ա.
1954-62 թթ.
12.  Գազիյանց
Վ.
Մ.
1962-63 թթ.
13.  Մուրադյան
Բ.
Յա.
1963-64 թթ.
14.  Ամիրովա
Ն.
Մ.
1963-64 թթ.
15.  Առաքելյան
Մ.
Ա.
1964-65 թթ.
16.  Ամիրովա
Ն.
Մ.
1965-67 թթ.
17.  Մինասյան
Մ.
Գ.
1967-81 թթ.
18.  Մուրադյան
Ռ.
Ն.
1981-87 թթ.
19.  Ազարյան
Է.
Ա.
1987-99 թթ.
20.  Չարչյան
Ռ.
Լ.
1999-2012 թթ.
21.  Խումարյան
Հ.
Ա.
2012թ.

Տնօրենների կողքին դպրոցի աշխատանքները համակարգել, կազմակերպել և վերահսկել են բազմաթիվ փոխտնօրեններ.

Զուտիկովա
Նադեժդա
Ալեքսեյի
Շուլման
Եվգենյա
Բորիսի
Սարգսյան
Նինա
Սերգեյի
Արղուշյան
Լևոն
Սարիբեկի
Դժուլա
Լյուդով
Վլադիմիրի
Դավթյան
Լաուրա
Հրանտի
Հովհաննիսյան
Էլլա
Կորյունի
Գաբրիելյան
Աննա
Իվանի
            Ռեշետովա
Վալենտինա
Գրիգորի
Արշակունի
Անաստասիա
Վլադիմիրի
Ղարագյոզյան
Արաքսյա
Վանդոսի
Արաբաջյան
Նինա
Վահագի
Լորյան
Վալենտինա
Վաչագանի
Աբրահամյան
Լուիզա
Հրաչիկի
Հարությունյան
Անահիտ
Համլետի
Բաղդասարյան
Լաուրա
Գրիգորի
Հակոբյան
Տիրուհի
Լևոնի
Աբելյան
Արգինե
Նորայրի
Գալստյան
Անահիտ
Մառլենի
Ազատյան
Վեներա
Գրիգորի
Գևորգյան
Լարիսա
Աղասու
Մնացականյան
Մարինե
Յուրիկի


Դպրոցի վաստակավոր ուսուցիչներ.

Սարգսյան
Նինա
Սերգեյի
/դասվար/
Ցեխանովսկայա
Կլարա
Արտյոմի
/ռուսաց լ./
Ստեփանյան
Արշալույս
Ստեփանի
/մաթեմատիկա/

Մուրադյան
Ռոզա
Նիկիտայի
/մաթեմատիկա/
Միքայելյան
Միքայել
Համբարձումի
/քիմիա/
Արշակունի
Անաստասիա
Վլադիմիրի
/աշխարհագրություն/
Վարդումյան
Գալուստ
Ներսեսի
/ֆիզիկա/

Վաստակաշատ ուսուցիչներ.

           Վարդումյան
Ասյա
Բարսեղի
/հայոց լ./
Սարդարյան
Ջուլիետա
Արշալույսի
/հայոց լ./
Մինասյան
Ռոզա
Ավետիքի
/հայոց լ./
Քոչինյան
Լուսյա
Արմենակի
/հայոց լ./
Քոչինյան
Աշոտ
Հարությունի
/հայոց լ./
Ինաշվիլի
Ալլա
Անատոլիի
/ռուսաց լ./
Բուչնևա
Նադեժդա

/ռուսաց լ./
Ադիլխանյան
Ադելաիդա
Իվանի
/անգլ./
Գալոյան
Լաուրա
Գրիգորի
/դասվար/
Արշուղյան
Լևոն
Սարիբեկի
/մաթեմատիկա/
Շահնազարյան
Ագնեսա
Մեսրոպի
/քիմիա/
Բաղդասարյան
Լաուրա
Գրիգորի
/պատմություն/
Մաթևոսովա
Աիդա
Հակոբի
/ֆիզկուլտուրա/

Ժողովրդական կրթության գերազանցիկներ.

Ամիրխանյան
Մագդա
Խորենի
/դասվար/
Ռեշետովա
Վալենտինա
Գրիգորի
/դասվար/
Ռոգոզնիկ
Եվգենյա
Սեմյոնի
/դասվար/
Ղուլյանց
Նելլի
Արկադիի
/դասվար/
Գալոյան
Լաուրա
Գրիգորի
/դասվար/
Կոյֆման
Էմիլյա
Վլադիմիրի
/դասվար/
Տելեգինա
Նադեժդա
Վասիլի
/դասվար/
Գրիգորյան
Լիդա
Սերգեյի
/ռուսաց լ./
Խաչատրյան
Սոֆյա
Ռուբենի
/ռուսաց լ./
Ափինյան
Ջեմմա
Տրդատի
/ռուսաց լ./
Կազեևա
Օլգա
Գրիգորի
/ռուսաց լ./
Սոսնա
Մարիա
Դավիթի
/ռուսաց լ./
Սերոբյան
Սվետլանա
Եղիշի
/մաթեմ./
Զուտիկովա
Նադեժդա
Ալեքսեյի
/մաթեմ./
Մելքոնյան
Ռոզա
Նիկոլայի
/աշխարհագր./
Հովհաննիսյան
Էլլա
Կորյունի
/ֆիզիկա/
Սարգսյան
Սեդրակ
Միխայիլի
/քիմիա/
Դրյոմին
Վլադիմիր
Վասիլի
/ՆԶՊ/




Դպրոցի շրջանավարտներից շատերն ընտրել են մանկավարժի մասնագիտությունը, աշխատել և նրանցից շատերն այսօր էլ շարունակում են աշխատել դպրոցում՝

Ամիրխանյան
Մագդա
Խորենի
           /դասվար/
Գալոյան
Լաուրա
Գրիգորի
/դասվար/
Արաբաջյան
Նինա
Վահագի
/դասվար/
Հակոբյան
Տիրուհի
Լևոնի
/դասվար/
Պողոսյան
Գոհար
Ռազմիկի
/դասվար/
Աբրահամյան
Ռիմա
Աղասիի
/ռուսաց լ./
Սահակյան
Աշխեն
Լևոնի
/ռուսաց լ./
Սուքիասյան
Անահիտ
Սերգեյի
/ռուսացլ./
Պետրոսյան
Նոնա
Սերգեյի
/ռուսաց լ./
Հարությունովա
Կարինա
Ռոբերտի
/ռուսաց լ./
Ափինյան
Լուսինե
Սամվելի
/անգլերեն/
Մինասյան
Աննա
Հենզելի
/անգլերեն/
Սիմոնյան
Լյուդմիլա
Համլետի
/մաթեմ./
Ալիխանյան
Մարինա
Վազգենի
/մաթեմ./
Վարդումյան
Իրինա
Գառնիկի
/մաթեմ./
Մսրյան
Հռիփսիմե
Ղազարի
/մաթեմ./
Գևորգյան
Լարիսա
Աղասու
/մաթեմ./
Բալաբեկյան
Մարինա
Հրաչիկի
/մաթեմ./
Ավետյան
Արմենուհի
Սարգսի
/ինֆորմ./
Մելքոնյան
Դավիթ
Միասնիկի
/քիմիա/
Միրոնովա
Լյուբով
Իվանի
/քիմիա/
Կարակաշյան
Լիանա
Վլադիմիրի
/աշխարհագր./
Գևորգյան
Մերի
Պարգևի
/կենսաբան./
Թումասովա
Օֆելյա
Անուշավանի
/պատմ./
Գուլյանց
Աշոտ
Արմոյի
/ֆիզկուլտ./
Վարդանյան
Արամ
Դրաստամատի
/տեխնոլոգիա/
Հակոբյան
Ռուզաննա
Հրանտի
/լոգոպեդ/
Կնյազյան
Արմինե
Սարգսի
/սոց.մանկ./
Լևոնյան
Նոննա
Խաչիկի
/ջոկատավար/