ԻԹՎԻՆԻՆԳ ԾՐԱԳՐԻ ԱՄՓՈՓԻՉ ՀԱՄԱԺՈՂՈՎ
2017 թ. դեկտեմբերի 26-ին «Էլիտ Պլազա» բիզնեսհամալիրում տեղի ունեցավ Եվրոպական դպրոցների Իթվինինգ և«Դպրոցների համագործակցության վիրտուալ համայնք» ազգայինծրագրերի ամփոփիչ համաժողովը, որին ներկա էին ՀՀ ԿԳնախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր,գիտության, կրթության, երիտասարդության և սպորտի հարցերիմշտական հանձնաժողովի անդամ Ռուզաննա Մուրադյանը, ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը, ծրագրին մասնակիցդպրոցների տնօրեններ, ուսուցիչներ և աշակերտներ:
Համաժողովի ընթացքում ներկայացվեցին 2017 թ-ինիրականացված ծրագրերը, ինչպես նաև տեղի ունեցավ Որակի ազգային մրցանակաբաշխությունը, որի ժամանակհավաստագրեր և մրցանակներ հանձնվեցին 2017 թ-ի ընթացքում լավագույն մասնակցություն ունեցած ուսուցիչներին ևդպրոցներին:
ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ա. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցի տնօրեն Համլետ Խումարյանի թիմը, ներկայացնելով «Սովորեցրու կիսվել գիտելիքով՝ ավելի պայծառ ապագայի բանալին» նախագիծը, հաղթող է ճանաչվել 11-15 տարիքային խմբում:
Սիրով շնորհավորում ենք մեր տնօրենին և իր թիմին հաղթանակի առթիվ և մաղթում նաև Եվրոպական մրցանակ:
Դիտեք այստեղ՝