2019թ-ի դեկտեմբերի 13-ին Վանաձորի ԱՍ Պուշկինի անվան N 4 հիմնական  դպրոցի 9ա դասարանում անցկացվեց դաս-հետազոտություն՝ նվիրված Ս Կապուտիկյւանի ծննդյան 100-ամյակին։
   Դասը կազմակերպել էր հայոց լեզվի  և գրականության ուսուցչուհի Նարինե  Վարդանյանը։  Դաս –հետազոտությունը կրում էր «Կապուտիկյանի մոտ»  խորագիրը։
Դասին աշակերտները ներկայացրին Սիլվա Կապուտիկյւանի կենսագրությունը, ասմունքեցին քնարերգության մոտիվներով  ( սերը, հավատարմությունը, հայրենիքի ու հայոց լեզվի կարևորությունն և այլն)։
Դասի ընթաղցքում աշակերտները ներկայացրին 2 պար՝ «Մախմուր աղջիկ» և « Թե աչքերս քեզ որոնեն» բանաստեղծությունները  երաժշտությունների նվագակցությամբ։  
Դասը կազմակերպվել  էր Սիլվա Կապուտիկյւանի տան, հյուրասենյակի ու աշխատասենյակի արտաքին տեսքին համապատասխան։ Դասն անցկացվեց սահիկահանդեսի աջակցությամբ, ուր ներկայացվեցին Կրուպսկայայի անվան դպրոցը, ԵՊՀ-ն, Գորկու անվան գրականության ինստիտուտը և այլն։ Դասի ընթացքում ՎՊՀ-ի ուսանողուհին ածուխով նկարեց Սիլվա Կապուտիկյանի դիմանկարը և դասի վերջում ներկայացրեց հանդիսատեսին։ Դասի ընթացքում ուսուցիչը և աշակերտները կարողացան ստեղծել  Կապուտիկյանի ջերմ ու տաք ընդունելության պատկերը։ Դասի նպատակն էր աշակերտներին ավելի մոտիկից ծանոթացնել հայ մեծ գրողի խոսքին, գործին, գաղափարներին։ Դասը հետաքրքիր էր և բովանդակալից։

























































Комментариев нет:

Отправить комментарий