Դեկտեմբերի 9-ին Վանաձորի Ա.Ս. Պուշկինի անվան N դպրոցի 9 բ դասարանի աշակերտների մասնակցությամբ անցկացվեց դաս- հետազոտություն՝ նվիրված Պ.Սևակի ծննդյան  95-ամյւակին: Այն կազմակերպել էր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ն. Հարությունյանը:
Դաս- հետազոտության ընթացքում աշակերտները ներկայացրին գրողի մանկության, պատանեկության և հասուն տարիների հիշարժան դրվագներ, ինչպես նաև ասմունքեցին գրողի գրչին պատկանող հայտնի և սիրված բանաստեղծություններ: Դասի ընթաքցքում հնչեց  Պ.Սևակի կենդանի խոսքը, ինչպես նաև լսեցին Վ. Ռաշի կատարմամբ «Նամակ» երգը: Դասը ներկայացվեց նաև սահիկահանդեսի միջոցով:
Դասի նպատակն էր գրողի 95-ամյակի շրջանակներում ևս մեկ անգամ ներկայացնել Սևակի հարուստ գրական ժառանգությունն ու գնահատել հայ գրականության մեջ ունեցած ավանդը:









































Комментариев нет:

Отправить комментарий