ՄՈՒՇԵՂ ԳԱԼՇՈՅԱՆ <<ԿՌՈՒՆԿ>>


2015 թ. ապրիլի 16-ին Վանաձորի Ա. Պուշկինի անվան N 4 հիմնական դպրոցի 6 Դ դասարանում անցկացվեց բաց դաս «Մայրենի» առարկայից: Դասի թեման էր Մուշեղ Գալշոյանի «Կռունկ» պատմվածքը: Աշակերտները հանդես եկան խմբերով:
1-ին խումբը ներկայացրեց «Կռունկ» պատմվածքը՝ բեմականացնելով մի հատված:
2-րդ խմբի աշակերտները խոսեցին կռունկի մասին, արտասանեցին բանաստեղծություններ՝ կապելով պանդխտության թեմայի հետ: Հետո ունկնդրեցին Կոմիտասի «Կռունկ» երգը մեծ երգահանի կենդանի կատարմամբ: Երգը լսելուց հետո նրանք արտահայտեցին իրենց հույզերն ու զգացմունքները: Խոսեցին կարոտի մասին՝ արտահայտելով գեղեցիկ կարծիքներ:
3-րդ խումբը ներկայացրեց «Կոմիտաս» թեմանԽոսեցինմեծ երգահանի կյանքիստեղծագործության մասին,արտասանեցին նրան նվիրված բանաստեղծություններ:
4-րդ խումբը խոսեց եղեռնի զոհ դարձած հայմտավորականների մասինԱշակերտները հիշեցին նրանց,արտասանեցին հայրենասիրական բանաստեղծություններ:
Ապա ամբողջ դասարանով երդվեցինոր արժանի տերը կլինեն հայրենի օջախի:
  







Комментариев нет:

Отправить комментарий