ՀՀ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՇԱԽՄԱՏԻ 12-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԴԱ
Կայացել է ՀՀ դպրոցականների շախմատի 12-րդ օլիմպիադայի տարածաշրջանային փուլը:
ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ա. Պուշկինի անվան  4 հիմնական դպրոցի շախմատի թիմը մասնակցելով օլիմպիադային՝ գրավել է 2-րդ պատվավոր տեղը և անցել մարզային փուլ:
Սիրով շնորհավորում ենք մեր դպրոցի թիմին և մաղթում հաջողություն մարզային փուլում:

ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ 5-ԱՄՅԱԿ

2017 թ. նոյեմբերի 20-ին լրացավ ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ա. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցի տնօրեն Համլետ Խումարյանի պաշտոնավարման 5-ամյակը: Այդ կապակցությամբ դպրոցի անձնակազմը անակնկալ միջոցառում էր կազմակերպել: Սահիկահանդեսի միջոցով ներկայացվեց անցած 5 տարվա ուղին, կատարված աշխատանքները և ունեցած ձեռքբերումները:

Ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես եկավ ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Վեներա Ազատյանը.  
«Հարգելի պարոն Խումարյան, սիրով շնորհավորում ենք Ձեզ պաշտոնավարման 5-ամյակի առթիվ, մաղթում ենք բեղմնավոր գործունեություն, անսպառ եռանդ, ուժ և կորով հայրենանվեր Ձեր գործում»:

Շնորհավորանքի խոսքով հանդես եկավ նաև դասվար ԱնահիտՔոչարյանը՝ ներկայացնելով իր հեղինակային բանաստեղծությունը.

Շնորհավոր 

Հինգ տարին անցավ ակնթարթի պես,
Հինգ օր, իհարկե, չհանգստացաք
Եվ աշխատեցիք, տքնեցիք այնպես,
Որ նախանձելի տնօրեն դարձաք:

Գիտեք դպրոցի «երակի զարկը»,
Մատը պահում եք միշտ նրա վրա,
Որ չխաթարվի կանոնն ու կարգը,
Ու բարձր մնա պատիվը նրա:

Գիտակցաբար եք ընդունում նորը
Ու համաքայլ եք միշտ առաջ գնում,
Իմաստալից է Ձեր ամեն օրը,
Թե գործ կա, երբեք վաղվան չի մնում:

Լավ է, առջևում մի ամբողջ կյանք կա,
Ձեր դիրքում այսպես հաստատուն մնաք,
Որ երբ սահմանված ժամանակը գա,
Հենց այս դպրոցից հանգստի գնաք:

Սիրով՝ Վանաձորի № 4 հիմնական դպրոցի անձնակազմ