ՍՊՈՐՏԼԱՆԴԻԱ

2015 թ. հոկտեմբերի 16-ին Վանաձորի Ա. Պուշկինի անվան N 4 հիմնական դպրոցում տեղի ունեցավ ավանդական դարձած «Սպորտլանդիա»-ն:

Բազմամարդ էր դպրոցի բակը, ոգևորված էին ոչ միայն աշակերտները, այլ նաև նրանց երկրպագող ուսուցիչներն ու ծնողները: 7 մարզաձևերում իրենց ուժերը չափեցին «ԱՐԾԻՎ» /3 Բ դաս., դասվար՝ Ա. Ղազարյան/, «ԲԱԶԵ» /3 Դ դաս., դասվար՝ Կ. Զուրաբյան/ և «ՊԵԳԱՍ» /3 Ե  դաս., դասվար՝ Ն. Արաբաջյան/ թիմերը:
Ժյուրիի կազմում էին ժյուրիի նախագահ՝ դպրոցի տնօրեն Հ. Խումարյանը, անդամներ՝ զինղեկ Վ.Մարդանյանը և ֆիզկուլտուրայի ուսուցիչ Բ. Կարապետյանը: Սպորտլանդիայի մրցավարն էր ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ա. Գուլյանցը:
Բոլոր մարզաձևերին երեխաները մասնակցում էին մեծ խանդավառությամբ և ոգևորությամբ:
Թեժ պայքարի արդյունքում հաղթող ճանաչվեց «ՊԵԳԱՍ» թիմը:






























ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ ՎԱՐՉԱՊԵՏԸ
ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻՆ


Մատաղ սերնդի կրթության, դաստիարակության գործում ներդրած ավանդի համար և Ուսուցչի օրվա առթիվ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մի խումբ մանկավարժների պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով և շնորհակալագրերով:  

ՀՀ վարչապետի շնորհակալագրով է խրախուսվել նաև ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ա. Ս. Պուշկինի անվան N 4 հիմնական դպրոցի պատմության ուսուցչուհի Էմմա Անտոնյանը:

Սրտանց շնորհավորում ենք մեր սիրելի ուսուցչուհուն և մաղթում նորանոր ձեռքբերումներ:
ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏՈՆԴՍԻՐԵԼԻ՛ ՈՒՍՈՒՑԻՉ

 ԿՅԱՆՔՈՒՄ ԲՈԼՈՐ ԼՈՒՍԵ ՄԱՐԴԿԱՆՑ ՈՒՍՈՒՑԻՉ ԱՆՈՒՆՆ ԵՆ ՄԻՇՏ ՏՎԵԼ

Հոկտեմբերի 5-ը աշխարհի 100-ից ավելի երկրում նշվում է որպես                 ուսուցչի միջազգային օր:   

1994թՅՈՒՆԵՍԿՕն հոկտեմբերի 5-ը հայտարարել է որպես ուսուցչի և կրթականոլորտի բոլոր աշխատողների մասնագիտականտոն։ 1966թհենց այս օրը ՓարիզումՅՈՒՆԵՍԿՕ-ի և Աշխատանքի միջազգայինկազմակերպության հրավիրած համատեղկոնֆերանսում ընդունվել է «Ուսուցչի կարգավիճակի հետ կապված ուղեցույց» վերտառությամբ փաստաթուղթըինչն էլ ուսուցիչների աշխատանքը կարգավորող առաջին միջազգային փաստաթուղթն էր:
2010թսեպտեմբերի 16ին ՀՀ Ազգային ժողովը միաձայն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծըԸստ այդմպաշ-տոնական տոնացույցում հոկտեմբերի 5-ն ամրագրվել է որպես Ուսուցչի օր:

Սիրելի՛ ուսուցիչներկրթական ոլորտի աշխատակիցներսրտանց շնորհավորում եմ Ձեզմասնագիտական տոնի առթիվՄեծ է Ձեր վաստակը սերունդների կրթության և դաստիարակության գործում:Մեր կրթական համակարգի բարեփոխումների այս խրթին ժամանակահատվածում կարևոր է յուրաքանչյուրիդկատարած աշխատանքըՄաղթում եմ Ձեզ անսպառ եռանդ և ստեղծագործ միտքորպեսզի միշտ բարձր պահեքՈւսուցչի վեհ կոչումըԹող Ձեր աշխատանքի վառ դրսևորումը լինեն վաղվա մեր կիրթ և մարդկային բարձրարժեքներով օժտված սերունդները:

Վանաձորի ԱՊուշկինի անվան N 4 հիմնական դպրոցի տնօրեն`


 Համլետ Խումարյան