ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ

Սիրելի վանաձորցիներ, N 4 հիմնական դպրոցի մանկավարժներ, աշակերտներ և ծնողներ.
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Մաղթում եմ իմ հայ ազգին խաղաղություն, արևշատություն, տոկունություն, մեծ կամքի դրսևորում արդի աշխարհի վայրիվերումների նկատմամբ:
Մեր երեխաներն են կերտելու մեր վաղվա օրը՝ Ամուր Հայաստանը, ուստի նրանց մաղթում եմ առողջություն, բազմակողմանի և հարուստ գիտելիքների մեծ պաշարներ, համամարդկային արժեքները վեհ պահելու կարողություն: Եվ թող նրանց մոտ միշտ գիտելիքը լինի հաղթանակի գրավականը, այլ ոչ թե մարտական ոգին:
Մաղթում եմ ուսուցիչներին բարօրություն, հույս, հավատ և սեր թե՛ իրենց ընտանիքներում, թե՛ իրենց աշխատանքային գործունեության մեջ: Եվ հիշեք, որ դուք կրողն եք ապագա սերունդներին կրթելու պատասխանատու վեհ կոչման, ուստի պարտավոր եք անաղարտ ու սուրբ պահելու <<ուսուցիչ>> կոչումը:


Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
ԲԱՐԻՆ ԱՐԱ

Դեկտեմբերի 10-ին անցկացվեց <<Բարին արա>> 8-րդ համաքաղաքային բարեգործական ակցիայի ամփոփումը, որն իրականացվում էր <<Հայկական Կարիտաս>> և <<Խաչվող ուղիներ>> հասարակական կազմակերպությունների կողմից: Բարեգործական ակցիային մասնակցել էին Վանաձորի գրեթե բոլոր դպրոցները, ուսումնական հաստատությունները, անհատ ձեռներեցները և մի շարք ձեռնարկություններ:
Ակցիայի շրջանակներում Վանաձորի Ա. Պուշկինի անվան N4 հիմնական դպրոցն իրականացրել է շուրջ 50 միջոցառում, մասնակցել են բոլոր աշակերտները, մանկավարժները, աշակերտական և ծնողական խորհուրդները:
Ակցիայի ամփոփման ընթացքում մեր դպրոցն արժանացավ 1-ին կարգի պատվոգրի՝ <<Ամենաբարի>> անվանակարգին, և մրցանակի՝ Գավաթի, ինչպես նաև <<Օգնություն տարեցներին>> անվանակարգին և Վանաձորի մանկատան կողմից շնորհակալագրի:

Այս կապակցությամբ շնորհավորում և շնորհակալություն ենք հայտնում բոլոր աշակերտներին, մանկավարժական կոլեկտիվին, ծնողներին:






Տեսանյութը կարող եք դիտել այստեղ՝ 
https://www.youtube.com/watch?v=XEkjhkPlwkQ