ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏՈՆԴ, ՀԱՅՈ՛Ց ԲԱՆԱԿ


         Սիրելի՛ հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Հայոց բանակի կազմավորման 26-րդ տարեդարձի առթիվ: Սա հիրավի համազգային տոն է, քանզի հզոր ու մարտական բանակն է մեր անկախ պետականության գրավականը: Ցանկանում եմ հատուկ շնորհավորել մեր երկրի սահմաններն անձնվիրաբար պահող մեր զինվորներին: Ձեր նվիրումի և աննկուն կամքի շնորհիվ Դուք անառիկ եք պահում մեր երկրի սահմանները՝ չերկնչելով թշնամուց և հաճախ վտանգելով սեփական կյանքը: Ձեր հայրենասիրությունն ու խիզախությունն ապացույցն են այն բանի, որ ռազմահայրենասիրական դաստիարակությունը շատ բարձր մակարդակի վրա է դրված մեր դպրոցներում: Փառք ու պատիվ Ձեզ, Ձեզ ծնած հայ մայրերին և Ձեզ կրթած մեր ուսուցիչներին: Խաղաղ և անփորձանք ծառայություն Ձեզ բոլորիդ: Եվ հավերժ հիշատակ ու խոնարհում հանուն հայ ազգի ընկած մեր քաջ հերոսներին:

Սիրով՝ ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ա. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցի տնօրեն՝ Համլետ Խումարյան


ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼ
Համաեվրոպական eSafety Label նախաձեռնության առաքելությունն է ստեղծել դպրոցական համացանցայինապահով միջավայր, ուշադրություն հրավիրել համացանցի ապահով օգտագործման հարցերի հանդեպ՝ պայքարելուապօրինիվնասակար և ոչ պատշաճ բովանդակության դեմպաշտպանվելու վիրտուալ ցանցերում առաջացող հնարավորռիսկերից:
Ծրագրի շրջանակներում գնահատվում է դպրոցներում առկա ՏՀՏ միջավայրի անվտանգության և ապահովության մակարդակը, ուսուցիչների և աշակերտների կողմից համացանցի ապահով օգտագործման իրազեկվածության մակարդակը:Վերոնշյալ չափանիշներից ելնելով՝ դպրոցներն արժանանում են էլեկտրոնային անվտանգության բրոնզեարծաթե կամոսկե մեդալի և կարող են մեկ տարի անց կրկին դիմել՝ իրենց անվտանգության մակարդակը բարելավելու նպատակով:
ՀՀ Լոռու մարզի Վանաձորի ԱՊուշկինի անվան  4 հիմնական դպրոցըմասնակցելով գնահատման գործընթացին,արժանացել է էլեկտրոնային անվտանգության բրոնզե մեդալի:
Շնորհավորում ենք մեր դպրոցին և մաղթում հաջորդ տարի արժանանալ ոսկե մեդալի: