ԴԵՊԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ

Ամփոփվել են 2016 թվականի փետրվարից մեկնարկած դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլիարդյունքներըՎանաձորի ԱՊուշկինի անվան № 4 հիմնական դպրոցիցօլիմպիադայի մարզային փուլին մասնակցել են Ա դասարանիաշակերտներ Թինա Հովհաննիսյանը «Հայոց եկեղեցու պատմություն» ևՀակոբ Մանջյանը «Անգլերեն լեզու» առարկաներիցՑուցաբերելովլավագույն արդյունք՝ Հակոբ Մանջյանն անցել է հաջորդ՝հանրապետական փուլ և արժանացել պատվոգրի մարզպետի կողմից   
2016 թվականի մարտի 9-ից 24-ը անցկացվեց հանրակրթական դպրոցների 6-րդ դասարանի աշակերտների համար նախատեսված«Ընթերցման օլիմպիադա-2016»-ի մարզային փուլը: Բազմաքանակ երեխաների միջից հանրապետական փուլ անցած 3 աշակերտներից մեկն է Վանաձորի ԱՊուշկինի անվան № 4 հիմնական դպրոցի 6 Ա դասարանիաշակերտուհի Ռիմա Պետրոսյանը, որը լավագույն ձևով է ներկայացելօլիմպիադային:
Դպրոցի տնօրինությունը և ամբողջ կոլեկտիվը շնորհավորում են Հակոբ Մանջյանին և Ռիմա Պետրոսյանին և ցանկանում են հաջողություններ՝ հանրապետական փուլում բարձր մրցանակների արժանանալու համար:


 















ՀԱՅ ՊՈԵԶԻԱՅԻ ԵՎ ԱՍՄՈՒՆՔԻ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ 23-ՐԴ ՓԱՌԱՏՈՆ

Կայացավ Հայ պոեզիայի և ասմունքի համաքաղաքային մանկապատանեկան 23-րդ փառատոնի մասնակիցների պարգևատրումը:
Վանաձորի ԱՊուշկինի անվան № 4 հիմնական դպրոցնարժանացավ պատվոգրի՝ գերազանց մասնակցության համար: Աշակերտներից 5-ն արժանացան պատվոգրի՝ գերազանց, 8-ը՝ լավագույն, 25-ը՝ լավ մասնակցության համար: Փառատոնին ներկայացվել էին նաև 5 գրական կոմպոզիցիաներ, որոնք արժանացան գերազանց մասնակցության պատվոգրի:

Շնորհավորում ենք պատվոգրի արժանացած բոլոր մասնակիցներին:






































ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԱՐՏԻ 8

Սիրելի´ կանայք և աղջիկներ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ կանանց միջազգային տոնի՝ Մարտի 8-ի կապակցությամբ:
Անգնահատելի է Ձեր դերը ընտանիքների ամրության, հայ զավակների դաստիարակության, մեր հասարակության բարօրության ու զարգացման գործում:
Թող որ Աստված Ձեզ պարգևի ընտանեկան խաղաղ ու ապահով կյանք, երջանկություն, անսպառ խինդ և ուրախություն:
Մաղթում եմ բոլորիդ, որ մեծարված, հարգված ու սիրված լինեք ոչ միայն «Կանանց միամսյակի» ընթացքում,  այլև տարվա բոլոր օրերին և Ձեր անկոտրում կամքով հարստացնեք մեր կյանքը՝ լցնելով այն Ձեր բարի գործերով, հոգատարությամբ, սիրով և առաքինի օրինակով:


Վանաձորի Ա. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցի
 տնօրեն՝ Համլետ Խումարյան