ԸՆԴ ԵՂԵԳԱՆ ՓՈՂ ԼՈՒՅՍ ԵԼԱՆԻ

2015 թ. ապրիլի 17-ին Վանաձորի Ա. Պուշկինի անվան N 4 հիմնական  դպրոցի 6 Բ դասարանում տեղի ունեցավ բաց դաս <<Ընդ եղեգան փող լույս ելանի>> խորագրով՝ նվիրված արևմտահայ տաղանդաշատ բանաստեղծ Դանիել Վարուժանին:
Հզոր բանաստեղծ է Դանիել Վարուժանը: Նա գրեց ազգային պայքարի ելած մարտիկների ոգեշնչող երգեր: Նա հրատարակեց գրքեր և լի էր բազմապիսի ծրագրերով, բայց վերելքի պահին ընդհատվեց կյանքը: Նա դարձավ ցեղասպանության զոհ:
Աշակերտները ներկայացրին Վարուժանի կենսագրությունը, ստեղծագործությունները: Արտասանեցին բանաստեղծություններ, ներկայացրին նրա ժողովածուները:
Վարուժանը երկնել է այնպիսի հզոր ազգային ուհամամարդկային երգերորոնց ուժն ու գեղեցկությունըժամանակներն անզոր են աղոտելՀայրենիքը հպարտ էոր ծնել էՎարուժանի նման մեծ զավակորը եղել է և այսօր մնում է հայպոեզիայի վեհափառ ԱրարատըՆա ծնվել էր մահկանացուսակայն աշխարհից հեռացավ անմահացած

Մայրամուտ չունի Վարուժանի պոեզիանՀայ գրականության երկնակամարում նա կճառագայթի ընդմիշտ և ավելի՜ու ավելի՜ շռայլորենքանի ապրումբարգավաճում է մեր հայրենիքըքանի կանապրում  են ու առնականանումմեսրոպյան մեր նշանագրերը:






ՄՈՒՇԵՂ ԳԱԼՇՈՅԱՆ <<ԿՌՈՒՆԿ>>


2015 թ. ապրիլի 16-ին Վանաձորի Ա. Պուշկինի անվան N 4 հիմնական դպրոցի 6 Դ դասարանում անցկացվեց բաց դաս «Մայրենի» առարկայից: Դասի թեման էր Մուշեղ Գալշոյանի «Կռունկ» պատմվածքը: Աշակերտները հանդես եկան խմբերով:
1-ին խումբը ներկայացրեց «Կռունկ» պատմվածքը՝ բեմականացնելով մի հատված:
2-րդ խմբի աշակերտները խոսեցին կռունկի մասին, արտասանեցին բանաստեղծություններ՝ կապելով պանդխտության թեմայի հետ: Հետո ունկնդրեցին Կոմիտասի «Կռունկ» երգը մեծ երգահանի կենդանի կատարմամբ: Երգը լսելուց հետո նրանք արտահայտեցին իրենց հույզերն ու զգացմունքները: Խոսեցին կարոտի մասին՝ արտահայտելով գեղեցիկ կարծիքներ:
3-րդ խումբը ներկայացրեց «Կոմիտաս» թեմանԽոսեցինմեծ երգահանի կյանքիստեղծագործության մասին,արտասանեցին նրան նվիրված բանաստեղծություններ:
4-րդ խումբը խոսեց եղեռնի զոհ դարձած հայմտավորականների մասինԱշակերտները հիշեցին նրանց,արտասանեցին հայրենասիրական բանաստեղծություններ:
Ապա ամբողջ դասարանով երդվեցինոր արժանի տերը կլինեն հայրենի օջախի:
  







ԱՊՐԵԼՈՒ ԱՊՐԻԼ

2015 թ. ապրիլի 15-ին Վանաձորի Ա. Պուշկինի անվան N 4 հիմնական դպրոցում կազմակերպվեց ցերեկույթ՝ <<Ապրելու ապրիլ>> խորագրով /6 Գ, 9 Ա դաս., ուսուցիչ՝ Ն. Հարությունյան/: Այն հարգանքի տուրք էր, հիշատակի խոսք, պատմական անցյալնայսօր յուրովի մեկնաբանելու, մեր բողոքի ձայնը բարձրացնելու, համայն աշխարհի առաջադեմ մարդկությանն ուղղված կոչ, 100 տարվա հեռավորությունից կատարվածին քաղաքական և իրավական գնահատական տալու պահանջ:
Ցերեկույթի ընթացքում հնչեցին ցեղասպանությանը վերաբերող տեղեկություններ, աշակերտները պատմեցին <<Նեմեսիս>> ծրագրի մասին, ընթերցեցին Պ. Սևակի, Հովհ. Թումանյանի, Ս. Կապուտիկյանի, Գ. Էմինի բանաստեղծություններից: Ծաղկեպսակներ դրեցին իրենց ձեռքով պատրաստված` զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը: Այնուհետև հանդիսավոր երդում տվեցին, որ արժանի տերը կլինեն հայկյան օջախի, որ արյան վերջին կաթիլը կտան հանուն հայրենիքի:













ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՄԱՍՆԱԽՄԲԻ ՏԱՍՆՕՐՅԱԿ

2015թ. ապրիլի 14-ին Վանաձորի Ա. Պուշկինի անվան N 4 հիմնական դպրոցում մեկնարկեց հումանիտար մասնախմբի տասնօրյակը՝ նվիրված Եղեռնի 100-ամյա տարելիցին, որը կրում է <<Հիշում եմ և պահանջում>> խորագիրը:
Տասնօրյակը մեկնարկեց հիշատակի և ոգեկոչման   տողանովորը կրում էր <<Կոչենք ապրողաց>> խորագիրը:
Ելույթ ունեցավ դպրոցի տնօրեն ՀԽումարյանըՄԿԱ-ի գծով տնօրենի տեղակալ ՄՄնացականյանըհայոց լեզվի              և գրականության ուսուցչուհի ՀԲաղդասարյանը, IX դասարանի աշակերտուհի    ԱՂազարյանը:
Տողանին ներկա էին ՍբԳրՆարեկացի եկեղեցու հոգևորհովիվ Տեր Վահան քահանա ԱզարյանըԼոռու փոխմարզպետ Տ.ԲադոյանըԼոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության բաժնի պետ ԳՏոնոյանըՏեր Վահանը խոսեց մարդ էակիէությաննրա աշխարհիկ և հոգևոր գործունեությանմարդ տեսակին անհարիր դաժանությունների մասինԵլույթըեզրափակեց <<Հայր մեր>>-ով և <<Պահպանիչ աղոթքով>>:
Տողանի ավարտից հետո կազմակերպվել էրպաստառների ցուցադրությունորը նվիրված էր Եղեռնի զոհդարձած հայ գրողներինՊաստառները կրում էին <<Հավերժիճամփորդները>> և <<Նաիրյան երկրի անմահները>> խորագրերը:Պաստառների մյուս խումբը կրում էր <<Սուրբ եղիցի անունըձեր>> և <<Հայկական հետք>> խորագրերը: <<Սուրբ եղիցի անունըձեր>> խորագրով պաստառները նվիրված էին միսիոներներին,որոնք ցեղասպանության օրերին սատար են կանգնելպատմության դաժան քառուղիներում հայտնված հայ մարդկանց:Իսկ <<Հայկական հետք>> խորագիրը կրող պաստառներըներկայացնում էին Հայաստան աշխարհի խորհրդանիշերը՝<<Նարեկը>>, խաչքարընուռըլավաշը և այլն:
Տասնօրյակի շրջանակներում կազմակեպվելիք միջոցառումների շարքն ընդգրկում է.
Ցերեկույթ՝ <<Ապրելու ապրիլ>> /ՆՀարությունյան/, <<Հիշում եմ և պահանջում>> վերնագրով շարադրություններիմրցույթ 5-9-րդ դասարանների համար /ՆՀարությունյան/, բաց դաս՝ ՄԳալշոյան <<Կռունկ>> /ՕՋիլավյան/, բաց դաս՝<<Ընդ եղեգան փող լույս ելանի…>> /ՀԲաղդասարյան/, բաց դաս՝ <<Զորավար Անդրանիկ>> /ՄՄկրտչյան/, ցերեկույթ՝<<Կոմիտաս>>, բաց դաս՝ <<Հայաստանի լեռներու սրնգահարը>> /ԱԳալստյան/, բաց դաս՝ <<Ամենայն հայոցբանաստեղծը և եղեռնը>> /ՀՊոդոնյան/, գրական-երաժշտական բեմադրություն՝ <<Հույսի ու կարոտի բանալին>> /Է.Անտոնյան/, ռադիոհաղորդում՝ լռության րոպե /ՆՎարդանյան/, զեկուցում՝ <<Հրեական գործոնը և հայոցցեղասպանությունը>> /ՎԱնդրեասյան/: