ՄԵՐ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

 ՀԱՐԱԶԱՏ ԿՐԹՕՋԱԽԻՆ
             
Սթմայիսին Վանաձորի ԱՍՊուշկինի անվան N 4 հիմնական դպրոց էր այցելել 1996 թշրջանավարտ ԱրիանաՔոսյանըորն այժմ ապրում և աշխատում է Գերմանիայում:
Նրան հարազատ կրթօջախ էր բերել մանկության անհոգ օրերի կարոտը, քանի որ ուսումնառության տարիներին նա հետևողական ու ակտիվ էր եղել և՛ ուսման մեջ, և՛ ընկերական շփումներում՝ միշտ դրսևորելով իրեն որպես վառ անհատականություն: Դեռ մանկության տարիներին (դրանք դժվարին 90-ականներն էին) նա եղել է սրտացավ, կարեկից և զգայուն մարդ, որը միշտ պատրաստ էր սատարելու դժվարին կացության մեջ հայտնված ընկերոջը:
Այս անգամ էլ նա դպրոցում էր նմանատիպ առաքելությամբ: Իր վաստակած գումարով նա 1500 դոլարի սահմանում նյութական օգնություն է տրամադրել դպրոցի՝ 15 սոցիալապես անապահով աշակերտների: 100-ական դոլար նվիրատվությունն ընդգրկում էր և՛ սննդամթերք, և՛ հագուստ:
  Դպրոցի տնօրինությունը, ծնողները և երեխաները խորին երախտագիտությամբ ընդունեցին նրա նվերները՝ մաղթելով նրան մեծ հաջողություններ և՛ աշխատանքում, և՛ անձնական կյանքում:

      Իսկ երեխաներն էլ խոստացան 20 տարի հետո հետևել Արիանայի օրինակին, դառնալ նրա նման կայացած, կիրթ ու ազնիվ մարդ, չմոռանալ հարազատ կրթօջախը և նրա նման միշտ պարտաստ լինել սատարելու օգնության կարիք ունեցողին:






















ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ

Այսօր Վանաձորի Ա. Ս. Պուշկինի անվան N 4 հիմնական դպրոցում ընթացիկ տարվա եզրափակիչ միջոցառումն էր: Ուսումնական տարին հագեցած էր ուսումնակրթական ակտիվ և օրինաչափ ծրագրերի իրագործմամբ, արտադասարանային և արտադպրոցական միջոցառումների ինտենսիվությամբ:
Օրը տոնական էր հատկապես իններորդցիների համար: Կյանքի մի փուլից մյուսին անցնելու օրինաչափությունը պարտադրում է նրանց հրաժեշտ տալ միմյանց:
Դպրոցի տնօրեն Համլետ Խումարյանն աշակերտներին մաղթեց բարձր նվաճումներ, արժանավայել ապագա իրենց հետագա կրթության, մարդկային արժեքների՝ դպրոցում դրված հիմնաքարի հետագա բարձրակարգ վերնաշենք կառուցելու բնագավառում:

<<Սիրով և նախանձախնդրությամբ հետևելու ենք ձեր հետագա հաջողություններին: Դուք եք մեր դպրոցի, քաղաքի ու երկրի վաղվա օրը: Աճե՛ք և շենացրե՛ք ձեր օջախը, եղե՛ք առողջ հոգով ու մարմնով, եղե՛ք պատվախնդիր, տոկուն և լավատես>>, - եզրափակեց իր խոսքը Հ. Խումարյանը:





































ՍՊՈՐՏԼԱՆԴԻԱ

Շարունակվում է տոնական միջոցառումների շքերթը Վանաձորի Ա. Ս. Պուշկինի անվան N 4 հիմնական դպրոցում:
2014 թ. մայիսի 15-ին տեղի ունեցավ ավանդական դարձած «Սպորտլանդիան»: Բազմամարդ էր դպրոցի բակը, ոգևորված էին ոչ միայն աշակերտները, այլ նաև նրանց երկրպագող ուսուցիչներն ու ծնողները:
7 մարզաձևերում իրենց ուժերը չափեցին «ԱՌՅՈՒԾ  ԱՐՔԱ» /3 Ա դաս./, «ԼՈՒՍԱՍՏՂ» /3 Բ դաս. / և «ԴԻՆԱՄԻՏ» /3 Գ դաս./ թիմերը:
Ժյուրիի կազմում էին ժյուրիի նախագահ՝ դպրոցի տնօրեն Հ. Խումարյանը, անդամներ՝ զինղեկ Ա. Գիգոյանը և ֆիզկուլտուրայի ուսուցիչ Բ. Կարապետյանը: Սպորտլանդիայի մրցավարն էր ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ա. Գուլյանցը:
Բոլոր մարզաձևերին երեխաները մասնակցում էին մեծ խանդավառությամբ և ոգևորությամբ: Իսկ ժյուրին հետևում էր կանոնների կատարմանն ու ճիշտ պահպանմանը:
Դասարանները ներկայացրեցին նաև գեղեցիկ երաժշտական համարներ:
Մարզաձևերի ավարտից հետո ժյուրիի նախագահն ամփոփեց արդյունքները և հայտարարեց հաղթող թիմին: 
I տեղ - ԱՌՅՈՒԾ  ԱՐՔԱ
II տեղ - ԼՈՒՍԱՍՏՂ
III տեղ – ԴԻՆԱՄԻՏ