ԸՆԴ ԵՂԵԳԱՆ ՓՈՂ ԼՈՒՅՍ ԵԼԱՆԻ

2015 թ. ապրիլի 17-ին Վանաձորի Ա. Պուշկինի անվան N 4 հիմնական  դպրոցի 6 Բ դասարանում տեղի ունեցավ բաց դաս <<Ընդ եղեգան փող լույս ելանի>> խորագրով՝ նվիրված արևմտահայ տաղանդաշատ բանաստեղծ Դանիել Վարուժանին:
Հզոր բանաստեղծ է Դանիել Վարուժանը: Նա գրեց ազգային պայքարի ելած մարտիկների ոգեշնչող երգեր: Նա հրատարակեց գրքեր և լի էր բազմապիսի ծրագրերով, բայց վերելքի պահին ընդհատվեց կյանքը: Նա դարձավ ցեղասպանության զոհ:
Աշակերտները ներկայացրին Վարուժանի կենսագրությունը, ստեղծագործությունները: Արտասանեցին բանաստեղծություններ, ներկայացրին նրա ժողովածուները:
Վարուժանը երկնել է այնպիսի հզոր ազգային ուհամամարդկային երգերորոնց ուժն ու գեղեցկությունըժամանակներն անզոր են աղոտելՀայրենիքը հպարտ էոր ծնել էՎարուժանի նման մեծ զավակորը եղել է և այսօր մնում է հայպոեզիայի վեհափառ ԱրարատըՆա ծնվել էր մահկանացուսակայն աշխարհից հեռացավ անմահացած

Մայրամուտ չունի Վարուժանի պոեզիանՀայ գրականության երկնակամարում նա կճառագայթի ընդմիշտ և ավելի՜ու ավելի՜ շռայլորենքանի ապրումբարգավաճում է մեր հայրենիքըքանի կանապրում  են ու առնականանումմեսրոպյան մեր նշանագրերը:






Комментариев нет:

Отправить комментарий