ԱՊՐԵԼՈՒ ԱՊՐԻԼ

2015 թ. ապրիլի 15-ին Վանաձորի Ա. Պուշկինի անվան N 4 հիմնական դպրոցում կազմակերպվեց ցերեկույթ՝ <<Ապրելու ապրիլ>> խորագրով /6 Գ, 9 Ա դաս., ուսուցիչ՝ Ն. Հարությունյան/: Այն հարգանքի տուրք էր, հիշատակի խոսք, պատմական անցյալնայսօր յուրովի մեկնաբանելու, մեր բողոքի ձայնը բարձրացնելու, համայն աշխարհի առաջադեմ մարդկությանն ուղղված կոչ, 100 տարվա հեռավորությունից կատարվածին քաղաքական և իրավական գնահատական տալու պահանջ:
Ցերեկույթի ընթացքում հնչեցին ցեղասպանությանը վերաբերող տեղեկություններ, աշակերտները պատմեցին <<Նեմեսիս>> ծրագրի մասին, ընթերցեցին Պ. Սևակի, Հովհ. Թումանյանի, Ս. Կապուտիկյանի, Գ. Էմինի բանաստեղծություններից: Ծաղկեպսակներ դրեցին իրենց ձեռքով պատրաստված` զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը: Այնուհետև հանդիսավոր երդում տվեցին, որ արժանի տերը կլինեն հայկյան օջախի, որ արյան վերջին կաթիլը կտան հանուն հայրենիքի:













Комментариев нет:

Отправить комментарий