ՈՒՐԱԽ ՃԱՆԱՊԱՐՀ
2015 թ. մայիսի 16-ին Վանաձորի Ա. Ս. Պուշկինի անվան N 4 հիմնական դպրոցում անցկացվեց <<Ուրախ ճանապարհ>> միջոցառումը, որին մասնակցում էին դպրոցի 3 Ա և 3 Գ դասարանները (դասվարներ՝ Ռ. Մացակյան և Վ.Մանուկյան):
Դիտարժան էր հեծանվորդների ելույթը և խաղը հանդիսատեսի հետ՝ կապված լուսացույցի երեք գույների հետ:
Երեխաները հանդիսավոր երթով ցուցադրեցին նախազգուշացնող, սպասարկող, թելադրող, տեղեկատու-ցուցիչ և արգելող նշանները:
Այս ամենն ուղեկցվում էր երաժշտությամբ, երգերով ու պարերով, որոնք խիստ համահունչ էին թեմային և ընտրված էին բծախնդրորեն:
Միջոցառումը նպաստեց երեխաների ինչպես ճանաչողական-գիտական կարողությունների ձևավորմանը, այնպես էլ գեղագիտական բարձր ճաշակի ձևավորմանը:
Комментариев нет:
Отправить комментарий