ՀՐԱԺԵՇՏ ԴՊՐՈՑԻՆ
2016թ.-ի մայիսի 26-ին Վանաձորի Ա. Ս. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցի 9 Ա /դասղեկ` Հ.Բաղդասարյան/, 9 Բ /դասղեկ` Ն. Վարդանյան/ և 9 Գ դասարաններում /դասղեկ` Ա. Գալստյան/ անցկացվեցին վերջին դասեր:

Աշակերտները երախտագիտության խոսքեր ուղղեցին սիրելի ուսուցիչներին, ովքեր տարիներ շարունակ կրթել, հայեցի դաստիարակել են իրենց սաներին և այսօր լիահույս են, որ նրանք կյանքի ճանապարհը կանցնեն վստահ ու հստակ քայլերով, կունենան բազում հաջողություններ և ձեռքբերումներ:
Հուզված էին նաև ուսուցիչները. չէ՞ որ ևս մի սերունդ ճանապարհեցին նոր կյանք՝ հավատալով, որ նրանք կդառնան բանիմաց մասնագետներ, կկայանան որպես անհատներ, կլինեն արժանի քաղաքացիներ իրենց երկրի համար:
Դպրոցի տնօրեն Հ. Խումարյանը շնորհավորեց շրջանավարտներին հիմնական դպրոցն ավարտելու կապակցությամբ՝ մաղթելով, որ նրանք խաղաղ ու անամպ երկնքի ներքո կայանան, հասնեն բարձունքների, նվաճեն հաղթանակներ, և նշեց, որ դպրոցի դռները միշտ բացեն իր սաների համար:
9 Ա ԴԱՍԱՐԱՆ
9 Բ ԴԱՍԱՐԱՆ
9 Գ ԴԱՍԱՐԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий