ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ ԱՆՄՈՌՈՒԿՆԵՐ ՊԱՏՐԱՍՏԵՑ ՆԱԵՎ ՄԱՐԶԻ ՂԵԿԱՎԱՐԸ
Ապրիլի 8-ին Վանաձորի թիվ 4 հիմնական դպրոցի աշակերտների հետ անմոռուկներ պատրաստեցին նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը, մարզպետարանի մի խումբ աշխատակիցներ: Այս անգամ վարպետության դասեր աշակերտներն էին տալիս, իսկ հյուրերը խոնարհաբար կատարում էին նրանց ցուցումները: Արդյունքում տասնյակ նոր անմոռուկներ ծնվեցին, որոնք Եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ անպայմանորեն իրենց տեղը կգտնեն երեխաների հագուստների վրա: Մարզի ղեկավարը շնորհակալություն հայտնեց երեխաներին վարպետության դասերի համար՝ փոխարենը խոստանալով ուսումնական տարվա ընթացքում աջակցել էքսկուրսիայի կազմակերպման հարցում:

Комментариев нет:
Отправить комментарий