ԵՐԵԽԱՅԻ ՀԻՄՆԱՐԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

2015 թ. մայիսի 25-ին Վանաձորի Ա. Պուշկինի անվան N 4 հիմնական դպրոցի սոցիալական մանկավարժ Ա. Խլղաթյանը դպրոցի 4 Ա դասարանի ծնողների հետ անցկացրեց սեմինար <<Երեխայի հիմնարար իրավունքները>> թեմայով:
Սեմինարին ներկա էին դպրոցի տնօրեն Հ. Խումարյանը, հոգեբան Ա. Մկրտչյանը, դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Գ. Վարդանյանը, 4 Ա դասարանի դասվար Հ. Մուրադյանը, <<Շող>> կենտրոնի սոցիալական աշխատողներ Է. Գևորգյանը և Թ. Ռաֆայելյանը:


Սեմինարի ընթացքում ցուցադրվեցին ֆիլմեր, ծնողներին բաժանվեցին թռուցիկներ, հարցաթերթեր և թեմայի վերաբերյալ բրոշյուրներ: Սեմինարի նպատակն էր երեխայի հիմնարար իրավունքների վերաբերյալ ծնողների իրազեկվածության մակարդակի բարձրացումը: Ներկայացվեցին ՄԱԿ-ի կոնվենցիայով ամրագրված երեխայի իրավունքները, ծնողների կողմից հնչեցին բազմաթիվ հարցեր, որոնց շուրջ ծավալվեց արդյունավետ քննարկում:  











Комментариев нет:

Отправить комментарий