ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՄԱՍՆԱԽՄԲԻ ՏԱՍՆՕՐՅԱԿ
2015թ. ապրիլի 14-ին Վանաձորի Ա. Պուշկինի անվան N 4 հիմնական դպրոցում մեկնարկեց հումանիտար մասնախմբի տասնօրյակը՝ նվիրված Եղեռնի 100-ամյա տարելիցին, որը կրում է <<Հիշում եմ և պահանջում>> խորագիրը:
Տասնօրյակը մեկնարկեց հիշատակի և ոգեկոչման տողանով, որը կրում էր <<Կոչենք ապրողաց>> խորագիրը:
Ելույթ ունեցավ դպրոցի տնօրեն Հ. Խումարյանը, ՄԿԱ-ի գծով տնօրենի տեղակալ Մ. Մնացականյանը, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Հ. Բաղդասարյանը, IX դասարանի աշակերտուհի Ա. Ղազարյանը:
Տողանին ներկա էին Սբ. Գր. Նարեկացի եկեղեցու հոգևորհովիվ Տեր Վահան քահանա Ազարյանը, Լոռու փոխմարզպետ Տ.Բադոյանը, Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության բաժնի պետ Գ. Տոնոյանը: Տեր Վահանը խոսեց մարդ էակիէության, նրա աշխարհիկ և հոգևոր գործունեության, մարդ տեսակին անհարիր դաժանությունների մասին: Ելույթըեզրափակեց <<Հայր մեր>>-ով և <<Պահպանիչ աղոթքով>>:
Տողանի ավարտից հետո կազմակերպվել էրպաստառների ցուցադրություն, որը նվիրված էր Եղեռնի զոհդարձած հայ գրողներին: Պաստառները կրում էին <<Հավերժիճամփորդները>> և <<Նաիրյան երկրի անմահները>> խորագրերը:Պաստառների մյուս խումբը կրում էր <<Սուրբ եղիցի անունըձեր>> և <<Հայկական հետք>> խորագրերը: <<Սուրբ եղիցի անունըձեր>> խորագրով պաստառները նվիրված էին միսիոներներին,որոնք ցեղասպանության օրերին սատար են կանգնելպատմության դաժան քառուղիներում հայտնված հայ մարդկանց:Իսկ <<Հայկական հետք>> խորագիրը կրող պաստառներըներկայացնում էին Հայաստան աշխարհի խորհրդանիշերը՝<<Նարեկը>>, խաչքարը, նուռը, լավաշը և այլն:
Տասնօրյակի շրջանակներում կազմակեպվելիք միջոցառումների շարքն ընդգրկում է.
Ցերեկույթ՝ <<Ապրելու ապրիլ>> /Ն. Հարությունյան/, <<Հիշում եմ և պահանջում>> վերնագրով շարադրություններիմրցույթ 5-9-րդ դասարանների համար /Ն. Հարությունյան/, բաց դաս՝ Մ. Գալշոյան <<Կռունկ>> /Օ. Ջիլավյան/, բաց դաս՝<<Ընդ եղեգան փող լույս ելանի…>> /Հ. Բաղդասարյան/, բաց դաս՝ <<Զորավար Անդրանիկ>> /Մ. Մկրտչյան/, ցերեկույթ՝<<Կոմիտաս>>, բաց դաս՝ <<Հայաստանի լեռներու սրնգահարը>> /Ա. Գալստյան/, բաց դաս՝ <<Ամենայն հայոցբանաստեղծը և եղեռնը>> /Հ. Պոդոնյան/, գրական-երաժշտական բեմադրություն՝ <<Հույսի ու կարոտի բանալին>> /Է.Անտոնյան/, ռադիոհաղորդում՝ լռության րոպե /Ն. Վարդանյան/, զեկուցում՝ <<Հրեական գործոնը և հայոցցեղասպանությունը>> /Վ. Անդրեասյան/:











