IV ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ
2018 թ. ապրիլի 14-ին տեղի ունեցավ IV համապետական շաբաթօրյակը, որին ակտիվ մասնակցություն ունեցավ նաև ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ա. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցը: 7-9-րդ դասարանի աշակերտներն իրենց դասղեկների հետ մաքրեցին դասասենյակները, դպրոցի բակը և հարակից տարածքը:
Երեխաները մեծ պատասխանատվությամբ և խանդավառությամբ մասնակցեցին շաբաթօրյակին՝ գիտակցելով, որ մաքուր երկիրը սկսվում է հենց իրենցից:
Комментариев нет:
Отправить комментарий