ԹԵՆԻՍԻ ՆԵՐԴՊՐՈՑԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ
2018 թվականի ապրիլի 3-ից 5-ը ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ա. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցում անցկացվեց թենիսի ներդպրոցական առաջնություն, որը կազմակերպել էին դպրոցի աշակերտական խորհրդի մարզական ենթախմբի անդամները: Առաջնության մրցավարն էր IX Ա դասարանի աշակերտ Նարեկ Մինասյանը: Մրցաշարին մեծ ոգևորությամբ մասնակցում էինVII-IX դասարանների աշակերտներ և ուսուցիչներ: Մրցախաղն անցավ թեժ ու լարված պայքարում, մրցանակային տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ.
I տեղ- Բարսեղյան Անի (VIII Գ դասարան)
II տեղ- Մարդանյան Արթուր (դպրոցի զինղեկ)
III տեղ- Մկրտչյան Ադրինե (դպրոցի հոգեբան)
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին և մաղթում ենք հաջողություններ և նորանոր հաղթանակներ:
Комментариев нет:
Отправить комментарий