ՍՊՈՐՏԼԱՆԴԻԱ

Շարունակվում է տոնական միջոցառումների շքերթը Վանաձորի Ա. Ս. Պուշկինի անվան N 4 հիմնական դպրոցում:
2014 թ. մայիսի 15-ին տեղի ունեցավ ավանդական դարձած «Սպորտլանդիան»: Բազմամարդ էր դպրոցի բակը, ոգևորված էին ոչ միայն աշակերտները, այլ նաև նրանց երկրպագող ուսուցիչներն ու ծնողները:
7 մարզաձևերում իրենց ուժերը չափեցին «ԱՌՅՈՒԾ  ԱՐՔԱ» /3 Ա դաս./, «ԼՈՒՍԱՍՏՂ» /3 Բ դաս. / և «ԴԻՆԱՄԻՏ» /3 Գ դաս./ թիմերը:
Ժյուրիի կազմում էին ժյուրիի նախագահ՝ դպրոցի տնօրեն Հ. Խումարյանը, անդամներ՝ զինղեկ Ա. Գիգոյանը և ֆիզկուլտուրայի ուսուցիչ Բ. Կարապետյանը: Սպորտլանդիայի մրցավարն էր ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ա. Գուլյանցը:
Բոլոր մարզաձևերին երեխաները մասնակցում էին մեծ խանդավառությամբ և ոգևորությամբ: Իսկ ժյուրին հետևում էր կանոնների կատարմանն ու ճիշտ պահպանմանը:
Դասարանները ներկայացրեցին նաև գեղեցիկ երաժշտական համարներ:
Մարզաձևերի ավարտից հետո ժյուրիի նախագահն ամփոփեց արդյունքները և հայտարարեց հաղթող թիմին: 
I տեղ - ԱՌՅՈՒԾ  ԱՐՔԱ
II տեղ - ԼՈՒՍԱՍՏՂ
III տեղ – ԴԻՆԱՄԻՏ












































Комментариев нет:

Отправить комментарий