ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ
Այսօր Վանաձորի Ա. Ս. Պուշկինի անվան N 4 հիմնական դպրոցում ընթացիկ տարվա եզրափակիչ միջոցառումն էր: Ուսումնական տարին հագեցած էր ուսումնակրթական ակտիվ և օրինաչափ ծրագրերի իրագործմամբ, արտադասարանային և արտադպրոցական միջոցառումների ինտենսիվությամբ:

Դպրոցի տնօրեն Համլետ Խումարյանն աշակերտներին մաղթեց բարձր նվաճումներ, արժանավայել ապագա իրենց հետագա կրթության, մարդկային արժեքների՝ դպրոցում դրված հիմնաքարի հետագա բարձրակարգ վերնաշենք կառուցելու բնագավառում:
<<Սիրով և նախանձախնդրությամբ հետևելու ենք ձեր հետագա հաջողություններին: Դուք եք մեր դպրոցի, քաղաքի ու երկրի վաղվա օրը: Աճե՛ք և շենացրե՛ք ձեր օջախը, եղե՛ք առողջ հոգով ու մարմնով, եղե՛ք պատվախնդիր, տոկուն և լավատես>>, - եզրափակեց իր խոսքը Հ. Խումարյանը:










Комментариев нет:
Отправить комментарий