ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԱՐՏԻ 8

Սիրելի´ կանայք և աղջիկներ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ կանանց միջազգային տոնի՝ Մարտի 8-ի կապակցությամբ:
Անգնահատելի է Ձեր դերը ընտանիքների ամրության, հայ զավակների դաստիարակության, մեր հասարակության բարօրության ու զարգացման գործում:
Թող որ Աստված Ձեզ պարգևի ընտանեկան խաղաղ ու ապահով կյանք, երջանկություն, անսպառ խինդ և ուրախություն:
Մաղթում եմ բոլորիդ, որ մեծարված, հարգված ու սիրված լինեք ոչ միայն «Կանանց միամսյակի» ընթացքում,  այլև տարվա բոլոր օրերին և Ձեր անկոտրում կամքով հարստացնեք մեր կյանքը՝ լցնելով այն Ձեր բարի գործերով, հոգատարությամբ, սիրով և առաքինի օրինակով:


Վանաձորի Ա. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցի
 տնօրեն՝ Համլետ Խումարյան

Комментариев нет:

Отправить комментарий