ԴԵՊԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ

Ամփոփվել են 2016 թվականի փետրվարից մեկնարկած դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլիարդյունքներըՎանաձորի ԱՊուշկինի անվան № 4 հիմնական դպրոցիցօլիմպիադայի մարզային փուլին մասնակցել են Ա դասարանիաշակերտներ Թինա Հովհաննիսյանը «Հայոց եկեղեցու պատմություն» ևՀակոբ Մանջյանը «Անգլերեն լեզու» առարկաներիցՑուցաբերելովլավագույն արդյունք՝ Հակոբ Մանջյանն անցել է հաջորդ՝հանրապետական փուլ և արժանացել պատվոգրի մարզպետի կողմից   
2016 թվականի մարտի 9-ից 24-ը անցկացվեց հանրակրթական դպրոցների 6-րդ դասարանի աշակերտների համար նախատեսված«Ընթերցման օլիմպիադա-2016»-ի մարզային փուլը: Բազմաքանակ երեխաների միջից հանրապետական փուլ անցած 3 աշակերտներից մեկն է Վանաձորի ԱՊուշկինի անվան № 4 հիմնական դպրոցի 6 Ա դասարանիաշակերտուհի Ռիմա Պետրոսյանը, որը լավագույն ձևով է ներկայացելօլիմպիադային:
Դպրոցի տնօրինությունը և ամբողջ կոլեկտիվը շնորհավորում են Հակոբ Մանջյանին և Ռիմա Պետրոսյանին և ցանկանում են հաջողություններ՝ հանրապետական փուլում բարձր մրցանակների արժանանալու համար:


 















Комментариев нет:

Отправить комментарий