ԸՆԹԵՐՑՄԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ-2016
Ս.թ. մայիսի 25-ին Հայաստանի Ազգային գրադարանում կայացավ «Անտարես» հրատարակչության նախաձեռնածամենամյա բնույթ կրող «Ընթերցման օլիմպիադա-2016» մրցույթի հանրապետական փուլը:
Նույն օրը Ազգային գրադարանի Մեծ դահլիճում տեղի ունեցավ նաև ընթերցման օլիմպիադայի արդյունքներիամփոփման և մրցանակաբաշխության հանդիսավորարարողությունը:
Վանաձորի Ա. Ս. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցի 6 Ա դասարանի աշակերտուհի Ռիմա Պետրոսյանը, մասնակցելով հանրապետական փուլին, օլիմպիադայի նախաձեռնողների և գործընկեր կազմակերպությունների կողմից/ «Անտարես» հրատարակչություն, ՀՀ մշակույթի նախարարություն, AmeriaBank, Bet Construct, Dasaran կրթական ծրագիր/ արժանացավ խրախուսական պարգևների:
Շնորհավորում ենք մեր սիրելի սանին, մաղթում նորանորհաջողություններ:
Комментариев нет:
Отправить комментарий