«ՔԻՄԻԱ» ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՐԱ ՀՐԱՇԱԼԻՔՆԵՐԸ
2016 թ. մայիսի 12-ին Վանաձորի Ա. Ս. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցի III Ե դասարանի աշակերտները դասվար Ն. Արաբաջյանի և ծնողկոմիտեի նախագահ, ՎՊՀ-ի քիմիայի ամբիոնի աշխատակից Ա. Հովսեփյանի աջակցությամբ այցելեցին Վանաձորի պետական համալսարանի քիմիայի ամբիոն: Այցի նպատակն էր աշակերտների մոտ նախնական պատկերացում ձևավորել «Քիմիա» առարկայի և նրա հրաշալիքների նկատմամբ:
Աշակերտներին ողջունեց քիմիայի ամբիոնի վարիչ, ք.գ.դ., պրոֆեսոր Հ. Ա. Ղազարյանը, ինչը մեծ ոգևորություն առաջացրեց դեռահասների մոտ: Ամբիոնի դասախոս Ա. Ղազարյանը ուսանողուհիներ Ինեսա Հովհաննիսյանի և Անի Մարուքյանի հետ միասին կատարեցին մի շարք հետաքրքրաշարժ փորձեր, որը աշակերտների կողմից ընդունվում էր մեծ զարմանքով և խանդավառությամբ: Երեխաները հեռացան գոհ, տպավորված, կրկին հանդիպելու ակնկալիքով:







Комментариев нет:
Отправить комментарий