2017 թ. նոյեմբեր ամսից մեկնարկեց ասմունքի մանկապատանեկան 25-ամյա փառատոնը: Ամեն տարի փառատոնին իր ակտիվ մասնակցությունն է ունենում ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ա. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցը: Փառատոնի 3 փուլերում փայլուն մասնակցություն ունեցան դպրոցի 16 շնորհալի աշակերտներ, որոնցից 4-ն արժանացան գերազանց մասնակցության համար պատվոգրերի, իսկ 12-ը՝ լավագույն մասնակցության համար: Ամփոփիչ միջոցառման ժամանակ Վանաձորի № 4 հիմնական դպրոցն արժանացավ շնորհակալագրի հայ պոեզիայի և ասմունքի համաքաղաքային մանկապատանեկան 25-րդ փառատոնին ակտիվ մասնակցելու համար, իսկ դպրոցի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ Մարինե Մնացականյանը՝ մասնակից երեխաների գեղագիտական, հոգևոր, հայրենասիրական դաստիարակության գործում ունեցած մեծ ավանդի համար:
Փառատոնի 25-ամյա տարեդարձի առթիվ շնորհավորում ենք բոլոր կազմակերպիչներին և մասնակիցներին՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ:
Комментариев нет:
Отправить комментарий