ԱՅՑ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ
2017 թ-ի փետրվարի 27-ին Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը հյուրընկալեց ՀՀ Լոռու մարզի Վանաձորի ԱՍՊուշկինի անվան  4 հիմնական դպրոցի 9-րդ դասարանների «Նախագծային ուսուցում» ծրագրիներկայացուցչական խմբին՝ պատմության և հասարակագիտության ուսուցչուհի Էմմա Անտոնյանի գլխավորությամբ:
9-րդ դասարանների հավաքական խմբի կողմից մշակված «Իմ երազանքների պուրակը» նախագծի հիման վրա աշակերտները համայնքի ղեկավարին ներկայացրեցին իրենց կողմից ուսումնասիրված դպրոցի դիմացի պուրակի բարեկարգման հիմնախնդիրները և հանդես եկան առաջարկ-նախագծով:
Հանդիպման ավարտին համայնքի ղեկավարը պատասխանեց դպրոցականների բազմաբնույթ հարցերինորոնքառնչվում էին քաղաքի բարեկարգման խնդիրներինղեկավարի ներկա անելիքներին և դրանց լուծման հարցումաշակերտների ունեցած հնարավոր մասնակցությանը:
Համայնքի ղեկավարը կարևորեց աշակերտների դերը համայնքային կյանքի աշխուժացման ու զարգացման գործումև խոստացավոր նմանատիպ հանդիպումները շարունակական բնույթ կկրեն:          










 Նյութը և նկարները՝ Վանաձորի համայնքապետարանի էջից

Комментариев нет:

Отправить комментарий