Գարնանային այս հրաշալի, հմայիչ, կանացի, անսահման գեղեցիկ տոնը ևս մեկ առիթ է ջերմ խոսքեր ու բարեմաղթանքներ հղելու բոլոր կանանց: Միշտ զգում և բարձր ենք գնահատում ձեր` հոգատար մոր, նվիրված քրոջ, սիրող կնոջ, հայրենի օջախի անձնուրաց պահապանի տքնաջան աշխատանքը: Հայ կինն իր անձնվիրության, սիրո, իմաստնության ու տոկունության շնորհիվ միշտ վառ է պահել ընտանեկան օջախի կրակը, պահպանել ու զարգացրել ազգային արժեքներն ու ավանդույթները:
Սիրելի՜ կանայք և աղջիկներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա առթիվ, մաղթում առողջություն, անսահման սեր, երջանկություն և բարձր տրամադրություն։
Վանաձորի Ա.Ս.Պուշկինի անվան №4 հիմնական դպրոցի տնօրեն` Հ. Խումարյան
Комментариев нет:
Отправить комментарий