Ախ-ընտրություններ
2018թ. հոկտեմբերի 4-ին Վանաձորի Ա.Ս. Պուշկինի անվան №4 հիմնական դպրոցում անցկացվեց աշակերտական խորհրդի նախագահի ընտրություն:Առաջադրվել էր 3 թեկնածու՝ Խաչատրյան Վիկտորիա (9գ), Խաչիկյան Արամ (9բ), Խաչատրյան Սուսաննա (9ա):
Ընտրությունների ընթացքին հետևում էր դպրոցի տնօրեն Հ. Խումարյանը:
Ձայների մեծամասնությամբ ԱԽ նախագահ ընտրվեց Սուսաննա Խաչատրյանը: Ընտրությունների ամփոփումից հետո հանձնաժողովի նախագահ Արթուր Ղազարյանը շնորհակալություն հայտնեց հանձնաժողովի անդամներին ընտրություններն արդար, առանց խախտումների կազմակերպելու և անցկացնելու համար:
Շնորհավորում ենք աշակերտական խորհրդի նորընտիր նախագահին, մաղթում նորանոր հաղթանակներ և հաջողություններ իր շատ պատասխանատու գործում:
Комментариев нет:
Отправить комментарий