ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐ
Հարգելի՛ մանկավարժներ, սիրելի՛ աշակերտներ, ծնողներ, Վանաձորի Ա. Պուշկինի անվան № 4 հիմնականդպրոցն իր գիրկն է ընդունում սիրելի սաներին:
Մեր բազմանդամ ընտանիքը նոր ուսումնական տարին սկսում է՝ համալրված 200 նոր աշակերտներով, որից 153-նառաջին դասարանի մեր սաներն են:
Սեպտեմբերի մեկը նշվում է որպես Գիտելիքի օր, գիտելիք, որը հազարամյակներ շարունակ եղել է մեր ժողովրդիգերագույն արժեքներից մեկը: Այսօր էլ մեր հասարակությունը կարևորում է կրթության դերը՝ գիտակցելով, որ գիտելիքն է այն ուժը, որով կարող ենք դիմակայել 21-րդ դարի մարտահրավերներին:
Նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ շնորհավորում եմ բոլորիս և մաղթում, որ այն լինի բովանդակալից,հագեցած լինի նոր խիզախումներով, կրթական, ուսումնական և դաստիարակչական նոր բարձունքների նվաճումներով:
Երաշխավորում եմ, որ մեր կոլեկտիվը չի երկնչում դժվարություններից, աշխատում է մեծ եռանդով,նվիրվածությամբ և խանդավառությամբ: Մենք անելու ենք ամեն ինչ, որ դպրոց հաճախեք սիրով, սովորեք բարեխղճորենու դառնաք հասարակության գրագետ, կիրթ ու արժանապատիվ անդամներ: Խոստանում ենք դաստիարակելընկերասիրություն, հայրենասիրություն, գթասրտություն, այն համամարդկային արժեքները, որոնցով պարտավոր ենքառաջնորդվել ամենքս:
Վանաձորի Ա. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցի տնօրեն՝
Համլետ Խումարյան
Комментариев нет:
Отправить комментарий